Բայրամովը հայտարարել է, թե ՀՀ-ԱՄՆ-ԵՄ հանդիպումը «կնպաստի Հայաստանի նոր սադրանքներին»

Լուրեր

10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
10.11.2026 | 20:16
Աբու Դաբիում բանակցություններն արդյունավետ էին․ Ռուբիո
10.11.2026 | 20:00
Փաշինյան-Պուտին հանդիպում է պատրաստվում․ ռուսամետների կալանքով ջախջախվում են ՌԴ-ի ակտիվները ՀՀ-ում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:44
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանում
Բոլորը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը ՌԴ ԱԳՆ հատուկ նշանակության դեսպան Պավել Կնյազևի հետ հանդիպմանը քննարկել է Ադրբեջանի և Ռուսաստանի միջև երկկողմ և բազմակողմ համագործակցության օրակարգային հարցեր, ինչպես նաև տարածաշրջանում առկա իրավիճակը, ադրբեջանական լրատվամիջոցները։

Խոսելով տարածաշրջանում ստեղծված իրավիճակի մասին՝ Բայրամովն ասել է, թե մի շարք քայլեր կան, որոնք նոր մարտահրավերներ են ստեղծում խաղաղության գործընթացի առաջխաղացման համար, իսկ տարածաշրջանից հեռու գտնվող երկրների քայլերը, նրանց միակողմանի դիրքորոշումը դանդաղեցնում է այդ գործընթացը։

«Հանդիպման ընթացքում ընդգծվել է, որ այս ուղղությամբ Ադրբեջանի դիրքորոշումը հստակ արտահայտվել է ԵՄ-Հայաստան-ԱՄՆ համատեղ համաժողովի կազմակերպման վերաբերյալ, որը կանցկացվի այս տարվա ապրիլի 5-ին ոչ թափանցիկ և ոչ ներառական միջավայրում, ինչպես նաև մտահոգությունները, որ նման նախաձեռնությունները կարող են նպաստել Հայաստանի նոր սադրանքներին, որտեղ գերակշռում են ռևանշիստական ​​տրամադրությունները։ Նշվել է, որ չնայած առկա դժվարություններին և մարտահրավերներին՝ Ադրբեջանը վճռական է՝ շարունակել աշխատանքը տարածաշրջանային խաղաղության և կայունության ապահովման ուղղությամբ»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ։

Նշենք, որ եռակողմ հանդիպումը տեղի է ունենալու ապրիլի 5-ին Բրյուսելում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի ու Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի մասնակցությամբ։ Ավելի վաղ հանդիպման վերաբերյալ իրենց դժգոհություններն էին հայտնել Ադրբեջանի ԱԳՆ-ն ու ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Էմմա Չոբանյան