Շտաբի պետը պնդում է` հող հանձնող չեն. իսկ Ադրբեջանի գրաված հողերը ի՞նչ են. Փա՞ստ, թե՞ փուստ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.03.2026 | 15:01
Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանը կարող է զորքեր ուղարկել Իրան
11.03.2026 | 14:53
Բա եթե էդ ծառը ալերգիա էր առաջացնում, ինչու իմ հարցից հետո չեն հատել․ Էդուարդ Հայրումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.03.2026 | 14:44
Փաշինյանի և կնոջ բաժանումից հետո «Իմ քայլը» հիմնադրամն ասոցացվո՞ւմ է ՔՊ-ի հետ․ հարց՝ ԿԸՀ նախագահին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.03.2026 | 14:37
Երրորդ նավն է վնասվել Հորմուզի նեղուցում
11.03.2026 | 14:29
Էս հեղուկը պիտի բարձրանա սնուցի, որ սաղարթ ձևավորվի, բայց մեջը դատարկ է․ Բեգոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.03.2026 | 14:21
Արման Ծառուկյանը հանդիպել է առաջիկա մրցակցի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.03.2026 | 14:13
Բրյանսկին ուկրաինական հրթիռային հարվածի հետևանքով 6 զոհ կա, տուժածների թիվը հասել է 42-ի. հայտարարվել է սգո օր
11.03.2026 | 14:08
11 միլիոնով սարք ենք ձեռք բերել, որ ծառերի վիճակը ստուգենք․ Արմեն Բեգոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.03.2026 | 14:06
Խնդիր չկա. ԿԸՀ նախագահը` նախընտրական շրջանում թոշակների բարձրացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.03.2026 | 13:58
Փետրվարին համաշխարհային պարենային ապրանքների գների հիմնական ցուցանիշը աճ է գրանցել․ ՄԱԿ ՊԳԿ
11.03.2026 | 13:57
Հազարավոր դատարկ բնաբաժակներ կան Երևանում, ինչու դրանք չեք լցրել․ էկոակտիվիստը՝ Բեգոյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.03.2026 | 13:50
​ՀՀ նախագահը Չիլիում մասնակցել է բարձրաստիճան ընդունելության և հանդիպումներ ունեցել մի շարք երկրների առաջնորդների հետ․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
11.03.2026 | 13:45
Մասկատ-Երևան թռիչքով 32 քաղաքացի է ՀՀ վերադարձել
11.03.2026 | 13:41
Իրանական ԱԹՍ-ները հարվածել են Դուբայի միջազգային օդանավակայանի մերձակայքին. 4 վիրավոր կա
11.03.2026 | 13:35
Թրամփը նշել է, որ Իրանի հավաքականը կարող է մասնակցել ԱԱ-2026-ին․ ՖԻՖԱ-ի նախագահ
Բոլորը

Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանին այս շաբաթ վրդովեցրեց այն, որ իրեն հարցնում են հողեր հանձնելու մասին։ Ընդ որում՝ այնքան վրդովեցրեց, որ նա մի քանի անգամ կրկնեց, թե իրենք հող չեն հանձնում։

Մենք չգիտենք, թե «մենք» ասելիս ինչ նկատի ունի գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը, այդ պատճառով կդիտարկենք հենց իր գործողություններն այն դեպքերում, երբ հայկական զինված ուժերը զիջել են դիրքեր, տարածքներ և այլն։

2021 թվականի մարտին Ասրյանը միացել էր գլխավոր շտաբի այն հայտարարությանը, որով Նիկոլ Փաշինյանին կոչ էին անում հրաժարական տալ։ Ավելի ուշ՝ մայիսին, նա պաշտոնի բարձրացում ստացավ՝ նշանակվեց օպերատիվ գլխավոր վարչության պետ-գլխավոր շտաբի պետի տեղակալ։

2021-ի մայիսին, երբ ադրբեջանական զինված ուժերը նորանոր դիրքեր ու տարածքներ էին գրավում Իշխանասարի և այլ հատվածներում, Ասրյանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց հետևյալը. «Ներկա դրությամբ՝ ամբողջ ճակատով հակառակորդի՝ մեր տարածքում գտնվող զինծառայողների քանակը չի գերազանցում 1000-ը․․․ Նշված հակառակորդի 1000 զինծառայողը մեր տարածքում լուրջ խնդիրներ կատարելու հնարավորություն չունի։ Եթե մենք սկսենք հարցին լուծում տալ ռազմական ուժի կիրառումով, ապա միանշանակ այդ 1000 զինծառայողները մեր տարածքից դուրս գալ չեն կարող։ Մենք կոչնչացնենք բոլորին, անխտիր կերպով»։

Իրադարձությունների հետագա ընթացքը ցույց տվեց, որ այդ զինծառայողները մնացին ՀՀ օկուպացված տարածքում, բայց՝ առանց ոչնչացվելու։

«Մենք ունենք երկու ուղի։ Առաջինը՝ զենք չկիրառել, պայքարել, հարկադրել, բանակցել, ապացուցել և նրանց հետ շպրտել։ Եվ ունենք երկրորդ ճանապարհ՝ կիրառել ուժ, ստիպել հակառակորդին նահանջել»,- նշում էր Ասրյանը։

Երկրորդ ճանապարհը չկիրառվեց, առաջինը՝ չաշխատեց։ Սրա հետևանքով Հայաստանին պատկանող տարածքները՝ հողերը, արդեն երեք տարի հանձնված են ադրբեջանական կողմի վերահսկողությանը։

2022 թվականի հուլիսին Ասրյանը նշանակվեց զինված ուժերի գլխավոր շտաբի պետ։ Երկու ամիս անց՝ սեպտեմբերին, Ադրբեջանի զինված ուժերն ավելի մեծ թափով ներխուժեցին ՀՀ տարածք, տասնյակ քառակուսի կիլոմետրեր գրավեցին Ջերմուկի հատվածում։

Երեք օր անց Ասրյանը լրագրողներին և դեսպաններին ուղեկցեց Ջերմուկ, ներկայացրեց իրավիճակը։

«Մեր ուժերը բավական են, և այս ուղղությամբ մենք հակառակորդին կորուստներ հասցնելով հետ կշպրտենք, եթե փորձեն նորից իրենց հարձակողական գործողությունները սկսել»,- նշում էր Ասրյանը։

Իսկ եթե Ադրբեջանը նոր գործողություններ չսկսեր, ապա այդ տարածքը՝ հողերը, հանձնվելո՞ւ էին։ Մեկուկես տարվա հեռավորությունից տեսնում ենք, որ Ադրբեջանի զինված ուժերը շարունակում են օկուպացված պահել տասնյակ քառակուսի կիլոմետրեր այդ հատվածում։

Մենք ձեզ ներկայացրինք ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանի պնդումները՝ հողեր չհանձնելու մասին, և ներկայացրինք նրա նախկին պնդումները՝ ՀՀ այն տարածքների մասին, որոնք Ադրբեջանը շարունակում է պահել իր վերահսկողության ներքո։ Դուք որոշեք՝ Ասրյանի ասածը Փա՞ստ է, թե փո՞ւստ։

Գարիկ Հարությունյան