Թուրքիայի քրդերի ձայնը կարող է որոշիչ լինել Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում՝ տապալելու Էրդողանի կուսակցության թեկնածուին․ անդրադարձ

Լուրեր

12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
12.09.2026 | 12:53
Հայաստանի 4 մարզում և Երևանում Անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումներ կանցկացվեն
12.09.2026 | 12:28
Օդեսայում ռուսական հարձակման հետևանքով բազմահարկ շենք է վնասվել․ տուժել է 23 մարդ
Բոլորը

Թուրքիայի քրդերից շատերը պատրաստվում են մի կողմ դնել կուսակցական հավատարմությունը և կիրակի՝ մարտի 31-ին նախանշված ՏԻՄ ընտրություններում աջակցել Ստամբուլում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր մրցակցին՝ տապալելով քաղաքի կառավարումը վերադարձնելու՝ նախագահի հույսերը։ Այս մասին վկայում են հարցումները, գրում է ekathimerini-ն։

Քրդամետ DEM կուսակցության ընտրողները վճռորոշ դեր խաղացին քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի հաղթանակի գործում 2019 թվականի քաղաքային ընտրություններում, որը ցնցեց Էրդողանին և վերջ դրեց նրա ղեկավարած ԱԶԿ-ի ու նրա իսլամիստ նախորդների 25-ամյա կառավարմանը Ստամբուլում: Սակայն անցած մայիսին կայացած նախագահական ընտրություններում ընդդիմության ջախջախիչ պարտությունը փոխել է քաղաքական լանդշաֆտը։

Ստամբուլում հարցումները ցույց են տալիս, որ Ժողովրդահանրապետական ​​կուսակցությունից Իմամօղլուն և նրա մրցակից ԱԶԿ-ն մոտ են պայքարում, իսկ DEM-ի թեկնածուն հետ է մնում: Սա քրդական կուսակցության կողմնակիցներին երկընտրանքի առաջ է կանգնեցնում։

«Նրանք շփոթված են և չկողմնորոշված»,- ասել է SAMER-ի ներկայացուցիչ Յուքսել Գենջը՝ նշելով, որ DEM-ի կողմնակիցների 40 տոկոսը նշել է, որ կքվեարկի Իմամօղլուի օգտին:

Քրդամետ DEM-ը՝ խորհրդարանի երրորդ ամենամեծ կուսակցությունը՝ շուրջ 10 տոկոս մանդատով, HDP-ի իրավահաջորդն է, որը կարող է փակվել ենթադրյալ զինյալների հետ կապված դատավարության պատճառով։

«Ես կարծում եմ, որ Դիարբեքիրի նման միջավայրում անհրաժեշտ է քվեարկել DEM-ի օգտին, բայց Ստամբուլում ես կքվեարկեի Էքրեմ Իմամօղլուի օգտին»,- ասել է Դիարբեքիրից թոշակառու Մեհմեթ Ֆաթիհ Սութջուն:

Rawest Research-ի տնօրեն Ռոջ Գիրասունն ասել է, որ DEM-ը և հիմնական ընդդիմադիր CHP-ն համաձայնության են եկել Ստամբուլի որոշ շրջանների վերաբերյալ, ինչը հեշտացնում է DEM-ի ընտրողների համար Իմամօղլուին աջակցությունը, և նրանց մոտ կեսը հակված է դրան:

DEM-ից Ստամբուլի քաղաքապետի թեկնածու Մերալ Դանիս Բեշթաշը հերքել է մարտավարական քվեարկության գաղափարը։

«Մեր կոչն է մարդկանց՝ քվեարկել մեր օգտին։ Կարծում եմ, որ յուրաքանչյուր կուսակցություն հիմնարար պարտականություն ունի՝ վարելու իր քաղաքականությունը»,- ասել է նա։

Վերջին շաբաթների ընթացքում քուրդ քաղաքական գործիչները հանդես են գալիս խաղաղության նոր գործընթացի կոչերով՝ լուծելու իրենց պահանջները՝ քրդերի համար ավելի մեծ մշակութային և լեզվական իրավունքների հասնելու նպատակով, որոնք կազմում են Թուրքիայի 85 միլիոն բնակչության 15-20 տոկոսը։

Սակայն Գիրասունն ասել է, որ սա ընդամենը քրդերի հույսերի արտահայտությունն է, այլ ոչ թե ԱԶԿ-ի պլանների ազդանշան, որը դաշնակցում է ազգայնական կուսակցության հետ:

Էմմա Չոբանյան