Հայաստանի և Արգենտինայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Լուրեր

09.05.2024 | 19:54
Բագրատ սրբազանը Փաշինյանին ևս 20 րոպե ժամանակ տվեց հրաժարական տալու համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.05.2024 | 19:44
ՔՊ խմբակցության ղեկավարն արձագանքել է վարչապետի հրաժարականի պահանջին
09.05.2024 | 19:43
«Սուրբ Աստվածածին» եկեղեցու տարածքում 5 օրական նորածին է հայտնաբերվել
09.05.2024 | 19:30
Դավիթ Շահնազարյանը`ՀՀ-ում գործակալական ցանցերի առկայության վերաբերյալ Փաշինյանի հայտարարության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.05.2024 | 19:14
Էրդողանը ԵՄ-ին կոչ է արել «փակուղի» չմտցնել Անկարայի հետ հարաբերությունները
09.05.2024 | 18:59
Զելենսկին և Պորոշենկոն հանվել են ՌԴ ՆԳՆ-ի հետախուզման բազայից
09.05.2024 | 18:48
Նիկո՛լ Փաշինյան, 1 ժամ ժամանակ ունեք հրաժարական ներկայացնելու․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.05.2024 | 18:37
ԵՄ-ն տոնում է Եվրոպայի օրը և պատրաստվում ընտրությունների
09.05.2024 | 18:23
Բազմամարդ հանրահավաք՝ սահմանազատման դեմ, ռուս սահմանապահները կմնան Թուրքիայի և Իրանի հետ սահմանին․ ԼՈՒՐԵՐ
09.05.2024 | 18:19
Կիևում Զելենսկիի և Մեցոլայի համատեղ ասուլիսն ընդհատվել է օդային տագնապի պատճառով
09.05.2024 | 18:11
Ադրբեջանում թմրաշրջանառության մեղադրանքով հաշմանդամություն ունեցող ակտիվիստի են ձերբակալել՝ սոցցանցերում Ալիևին քննադատելու համար
09.05.2024 | 17:53
Անցկացվել է ՆԶՊ հանրապետական օլիմպիադա
09.05.2024 | 17:42
ՆԱՏՕ-ն հայտարարել է ՌԴ-ի հետ պատերազմի դեպքում Կալինինգրադը «չեզոքացնելու» պլանների մասին
09.05.2024 | 17:30
Պատերազմի սպառնալիքը օդում է․ սա սահմանազատում կոչելը դժվար է, գուցե՝ սողացող օկուպացիա․ Տիգրան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.05.2024 | 17:23
Փարիզում Նավալնիի անունով փողոց կլինի
Բոլորը

Մարտի 25-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության արտաքին հարաբերությունների, միջազգային առևտրի և պաշտամունքի նախարար Դիանա Մոնդինոյի հետ․ տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Երկուստեք գոհունակությամբ ընդգծվել է երկու երկրների միջև առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը՝ հիմնված Հայաստանի և Արգենտինայի ժողովուրդների միջև երկարամյա բարեկամական կապերի վրա։ ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է Հարավային Ամերիկայում Արգենտինայի դերը որպես ՀՀ կարևոր գործընկեր՝ նշելով, որ դրա պարզ վկայությունն են նաև բարձրաստիճան փոխայցելությունները։

Հանդիպման ընթացքում երկուստեք պատրաստակամություն է արտահայտվել ուսումնասիրել նոր հնարավորությունները և խորացնել փոխգործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող, այդ թվում՝ առևտրատնտեսական, բարձր տեխնոլոգիաների, կրթական, էներգետիկ ոլորտներում։ Գոհունակությամբ նշվել է, որ երկու երկրների միջև ձևավորվել է լայն իրավապայմանագրային բազա՝ միաժամանակ ընդգծելով փոխգործակցության ընդլայնմանը համահունչ այն նոր ուղղություններով համալրելու պատրաստակամությունը։

Անդրադարձ է կատարվել երկու երկրների դիվանագիտական դպրոցների միջև փոխգործակցության հարցերի:

Հայաստանի և Արգենտինայի միջև առևտրատնտեսական հարաբերությունների խթանման համատեքստում ընդգծվել է նաև ներդրումային ծրագրերի հետագա խրախուսման կարևորությունը։

Երկու երկրների միջև համագործակցության զարգացման համատեքստում նախարարներ Արարատ Միրզոյանը և Դիանա Մոնդինյոն անդրադարձել են նաև Արգենտինայում հայ համայնքի՝ որպես յուրատեսակ կամրջի դերին։

Հայաստանի և Արգենտինայի ԱԳ նախարարները քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր։ Նախարար Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները և խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ ընթացող բանակցությունները։ Կարևորվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի ապահովումը՝ հիմնված 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի վրա, և ընդհանուր առմամբ մինչ օրս բարձրագույն մակարդակով ձեռք բերված պայմանավորվածություններին հավատարմությունը։

Տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական կապուղիների ապաշրջափակման համատեքստում Արարատ Միրզոյանը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը՝ մատնանշելով դրա միջոցով ընձեռնվող տնտեսական և կապուղիների զարգացման հնարավորությունները, տարածաշրջանում կայունությանը նպաստելու ներուժը: