Փարիզում Նավալնիի անունով փողոց կլինի

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Փարիզի 16-րդ շրջանի պատգամավորները, որտեղ գտնվում է ՌԴ դեսպանատան շենքը, միաձայն հավանություն են տվել թաղամասի փողոցներից մեկը Ալեքսեյ Նավալնիի անունով կոչելու առաջարկին։ Այս մասին նրանք հայտնել են X սոցիալական ցանցում գրառմամբ, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Չի հաղորդվում, թե 16-րդ թաղամասի որ փողոցն է անվանակոչվելու մահացած ռուս ընդդիմադրի անունով։ Սենատոր Ֆրենսիս Սփիների առաջարկն ի սկզբանե վերաբերել է Շանտմես փողոցին: Այն հատվում է Լան պողոտայի հետ, որտեղ տեղակայված է ՌԴ դիվանագիտական ներկայացուցչությունը։ Այս երկու փողոցների անկյունում Սփիներն առաջարկել է նաև Նավալնիի հիշատակին արտ-օբյեկտ տեղադրել։

Բեռլինում նույնպես ցանկանում են Նավալնիի պատվին փողոց անվանակոչել։ Բանտում ռուս ընդդիմադրի մահվան լուրից անմիջապես հետո երկու գերմանական հասարակական կազմակերպություններ՝ Demokrati-JA նախաձեռնությունը («Այո ժողովրդավարությանը») և Zukunft Berlin հիմնադրամը («Բեռլինի ապագան») Գերմանիայի մայրաքաղաքի փողոցներից մեկը Ալեքսեյ Նավալնիի պատվին վերանվանելու նախաձեռնությամբ են հանդես եկել։

Առաջարկվում է վերանվանել Բեռլինի կենտրոնում գտնվող Բեհրենշտրասե փողոցի մի հատվածը, որտեղ գտնվում է Ռուսաստանի հյուպատոսությունը։ Ապրիլի 17-ին հակապատերազմական ցույցի ժամանակ, որին մասնակցել են Յուլիա Նավալնայան և Միխայիլ Խոդորկովսկին, ակտիվիստներն այնտեղ տեղադրել են հանպատրաստից ցուցանակ՝ «Aleksej-Nawalny-Straße» («Ալեքսեյ Նավալնի փողոց») մակագրությամբ։