Էրդողանը ԵՄ-ին կոչ է արել «փակուղի» չմտցնել Անկարայի հետ հարաբերությունները

Լուրեր

07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

ԵՄ երկրները պետք է ձեռնպահ մնան Անկարայի և Բրյուսելի միջև հարաբերությունների զարգացմանը խոչընդոտող քաղաքականությունից։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 9-ին նշվող Եվրոպայի օրվա կապակցությամբ իր ուղերձում։

«Չափազանց կարևոր է, որ ԵՄ-ն Թուրքիայի հետ հարաբերությունները կառուցի արդար և արդյունավետ մոտեցման հիման վրա՝ խուսափելով մեր հարաբերությունները փակուղի տանող քաղաքականությունից և քննարկումներից»,- ասել է Թուրքիայի նախագահը։

Նա նաև նախազգուշացրել է, որ Անկարայի նկատմամբ Բրյուսելի «բացառման քաղաքականության» դեպքում, որը բացասաբար է անդրադառնում նաև ԵՄ-ի վրա, Թուրքիան «չի վարանի օգտագործել իր ռազմավարական հնարավորություններն ու ներուժը»։ Էրդողանը նշել է, որ  մի շարք եվրոպական կառույցների և երկրների վարած քաղաքականությունը Գազայի հատվածի ճգնաժամի ֆոնին «կոտրել են հավատը եվրոպական արժեքների նկատմամբ»։ Նա նաև ասել է, թե «Եվրոպայի երկրներում իսլամատյացությունը, այլատյացությունն ու ռասիզմը ամենասուր խնդիրներից են էթնիկ թուրքերի և այլ միգրանտների համար»։

«Ներկայիս կրիտիկական փուլում, երբ մեծացել է ընդլայնման քաղաքականության թափը, ժամանակն է, որ Թուրքիան և ԵՄ-ն ընդլայնեն համագործակցությունը բոլոր ոլորտներում, ներառյալ անդամակցության բանակցությունները, որոնք մեր հարաբերությունների հիմքն են և այն ավելի ամուր հիմքերի վրա կդնեն»,- ասել է Թուրքիայի նախագահը։

Եվրոպական խորհուրդը ռազմավարական քննարկում էր ապրիլի կեսերին անցկացրել ԵՄ-Թուրքիա հարաբերությունների վերաբերյալ՝ ի գիտություն ընդունելով ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի և հանձնաժողովի համատեղ հաղորդագրությունը ԵՄ-Թուրքիա քաղաքական, տնտեսական և առևտրային հարաբերությունների վիճակի վերաբերյալ։

Նիստի արդյունքներով տարածված հայտարարության մեջ ԵՄ-Թուրքիա համագործակցությունն է՛լ ավելի ընդլայնելու նպատակով ԵՄ ղեկավարներն ընդգծել էին Կիպրոսի խնդրի կարգավորման հարցով բանակցությունների վերսկսման և առաջընթացի կարևորությունը։

Էմմա Չոբանյան