Բաքուն քննադատել է Կլաարի հայտարարությունն ու հայտարարել է, թե «գյուղերը տարածքային վեճի առարկա չեն»

Լուրեր

09.05.2024 | 17:00
Թուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանը համատեղ զորավարժություններ կանցկացնեն
09.05.2024 | 16:49
Զելենսկին հայտարարել է, որ «ո՛չ Հիտլերը, ո՛չ Պուտինը չեն կարող կոտրել Եվրոպան»
09.05.2024 | 16:39
Ոստիկաններին կրակմարիչներ բաժանեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
09.05.2024 | 16:30
Եկեղեցին չի՛ կարող սահմանազատմամբ զբաղվել, թող իր բարեփոխումներով զբաղվի․ կա պետություն, որը կպաշտպանի ազգային շահերը․ Մելիքսեթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.05.2024 | 16:26
Տարոն Մարգարյանը և այլ ՀՀԿ-ականներ Հրապարակում են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.05.2024 | 16:16
Վրաստանում բողոքի ցույցի 6 մասնակից է բերման ենթարկվել
09.05.2024 | 16:07
Եռաբլուրի հարակից հողատարածքները օտարելու հետևանքով պետությանը 1 մլրդ 650 մլն դրամի վնաս պատճառելու վերաբերյալ վարույթի մի մասն ուղարկվել է դատարան
09.05.2024 | 16:04
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքը Հանրապետության հրապարակում. ՈՒՂԻՂ
09.05.2024 | 16:03
Ոստիկանապետը` մեծաթիվ ուժեր Հանրապետության հրապարակ բերելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.05.2024 | 15:49
Մոսկվայում հարկային մարմինները պահանջել են Ալեքսեյ Նավալնիի պարտքը գանձել
09.05.2024 | 15:33
Ռուս սահմանապահները կհեռանան ՀՀ հինգ մարզերից, ՀԱՊԿ-ն արձագանքել է ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությանը․ ԼՈՒՐԵՐ
09.05.2024 | 15:24
Եվրախորհրդարանի ղեկավար Ռոբերտա Մեցոլան ժամանել է Կիև
09.05.2024 | 15:10
Ինչպե՞ս այսօր քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին
09.05.2024 | 14:52
Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Կալիֆորնիայի նահանգապետ Գեվին Նյուսըմի հետ
09.05.2024 | 14:37
Ռուս սահմանապահները կմնան հայ-թուրքական և հայ-իրանական սահմանին․ Պեսկով
Բոլորը

Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն արձագանքել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի երեկվա հայտարարությանը։ Ըստ Հաջիզադեի՝ ՀՀ-ից Ադրբեջանի պահանջած գյուղերը «տարածքային վեճի առարկա չեն»։

«Պարոն Տոյվո Կլաարը չի կարող ձերբազատվել կողմնակալությունից և միայն բացասական լույսի տակ է տեսնում է ադրբեջանական գյուղերի վերադարձի վերաբերյալ օրինական դիսկուրսը, մինչդեռ, բացարձակապես անտեսում է ապօրինի օկուպացիայի շարունակման համար պայքարելու կոչերը, որոնք հնչում են հայկական ԶԼՄ-ներում։ Ի դեպ, այդ գյուղերը տարածքային վեճի առարկա չեն», –X-ի միկրոբլոգում գրել է Հաջիզադեն։

Հիշեցնենք, որ ԵՄ ներկայացուցիչն անընդունելի էր համարել ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքները։ Կլաարը հայտարարել էր, որ «սահմանների սահմանազատման վերաբերյալ իրական բանակցություններ են անհրաժեշտ, և բոլոր տարածքային վեճերը պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով և համաձայնեցված գործընթացի շրջանակներում»։

Հիշեցնենք նաև, որ Բաքուն ՀՀ-ից պահանջում Տավուշի մարզի ու Ղազախի շրջանի սահմանագծին գտնվող չորս գյուղերը։

Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար