Ադրբեջանում բանտարկված լրագրողը դիմել է ՄԻԵԴ՝ ադրբեջանական դատարանների դեմ բողոքով

Լուրեր

11.06.2026 | 20:10
Էդ զենքերն էս գործի հետ կապ չունեն, դրանք ու փամփուշտներն օրինական են, որսորդական. Արթուր Սարգսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.06.2026 | 19:56
Առաջիկա ժամվա ընթացքում հորդառատ անձրևներ կդիտվեն Հրազդանում և Սևանում
11.06.2026 | 19:50
Բաքվի դատարանը երկարաձգել է Ադրբեջանի ընդդիմության առաջնորդի ու հեղաշրջման համար մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի կալանքը
11.06.2026 | 19:45
Ոչինչ ավարտված չէ․ եթե ԲՀԿ-ն անցնի՝ ՔՊ-ն չի ունենա սահմանադրական մեծամասնություն և 3/5-րդ․ դա հոգեբանական պահ է․ Արմեն Բադալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.06.2026 | 19:28
Ի՞նչ կապ ունի Լիդյան այդ զենքերի հետ. ո՛չ մի կապ. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը վրդովվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.06.2026 | 19:15
3500 մասնակցից՝ միայն 70-ը… Global Bridge-ում կայացավ «The Magic of English» մրցույթի եզրափակիչ փուլը
11.06.2026 | 19:03
Բուլղարիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
11.06.2026 | 18:53
ԱՄԷ առաջնորդները շնորհավորել են Նիկոլ Փաշինյանին
11.06.2026 | 18:44
Կայա Կալլասը կարող է լքել պաշտոնը․ Ֆրանսիան և Գերմանիան ցանկանում են բարեփոխել ԵՄ դիվանագիտական ​​ծառայությունը․ FT
11.06.2026 | 18:29
ՌԴ հարձակման հետևանքով Կոնոտոպը մնացել է առանց էլեկտրաէներգիայի և ջրի, Պավլոգրադում վիրավորվել է 12 մարդ
11.06.2026 | 18:21
ՆԳՆ-ն 304,7 մլն դրամի՝ ձեռնաշղթաներ ձեռք կբերի․ հայտնի է օգտագործման նպատակը
11.06.2026 | 18:18
«Լուծարում՝ առանց պաշտոնական ծանուցման»․ ԵՊՀ արտասահմանյան գրականության ամբիոնի վարիչ Անուշ Սեդրակյանը քաղաքական ենթատեքստ է տեսնում
11.06.2026 | 18:13
«Մայր Հայաստան»-ի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
11.06.2026 | 18:10
Էրդողանը շնորհավորել է Փաշինյանին // ՊՆ սպա է մահացել․ ԼՈՒՐԵՐ
11.06.2026 | 18:05
Մեր քաղաքացիներին պետք է սովորեցնենք «ձուկ որսալ»․ Արսեն Թորոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանական Toplum TV-ի հիմնադիր Ալեսքեր Մամեդլին, որը Բաքվում քննչական մեկուսարանում է, դիմել է ՄԻԵԴ Բաքվի վերաքննիչ դատարանի որոշման դեմ բողոքով, որն ուժի մեջ է թողել Խաթայի դատարանի որոշումը նրան չորս ամիս ժամկետով ազատազրկելու մասին։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Մամեդլին պահանջում է խափանման միջոցը փոխարինել տնային կալանքով, քանի որ կալանքը թույլ չի տալիս ավարտել բժիշկների նշանակած հետազոտությունը՝ իր մոտ հայտնաբերված ուռուցքների վտանգը պարզելու համար։

Մամեդլիի եղբայրը՝ քաղաքական գործիչ Նասիմի Մամեդլին, ասել է, որ ՄԻԵԴ բողոքը ներկայացվել է հոդվածով, որը նախատեսում է անհետաձգելի քննություն՝ մեղադրյալի ծանր հիվանդության պատճառով։

Մարտի 8-ին՝ ձերբակալության օրը, «Ստամբուլ հիվանդանոցի» բժիշկները Մամեդլիի մոտ տարբեր օրգաններում ուռուցքներ են հայտնաբերել։ Կլինիկան առաջարկել է հայտնաբերված ուռուցքների բիոպսիա։ Բայց քննչական մեկուսարանում դա իրականացնելն անհնար է, քանի որ Քրեակատարողական ծառայության հիվանդանոցը չունի անհրաժեշտ սարքավորումներ։

Ձերբակալության օրը Մամեդլիի բնակարանում խուզարկություն է իրականացվել, ոստիկանությունը հայտարարել է 7300 եվրոյի հայտնաբերման մասին։ Մամեդլին հերքում է, որ այս գումարն իրեն է պատկանում։ Մարտի 9-ին էլ Բաքվի Խաթայի շրջանային դատարանը նրան դատապարտել է չորս ամսվա նախնական կալանքի, Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել այս որոշումը։

«Ալեսքեր Մամեդլին և նրա փաստաբանը պահանջում են փոխել խափանման միջոցը, որպեսզի պարզվի հայտնաբերված ուռուցքների վտանգը։ Նա չի կատարել օրենքին հակասող որևէ գործողություն, հետևաբար, հրաժարվել է ցուցմունք տալ՝ համաձայն իր դեմ ցուցմունք չտալու օրինական իրավունքի»,- պատմել է լրագրողի եղբայրը։

Հիշեցնենք, որ մարտի 6-ին ոստիկանությունը Բաքվում խուզարկություն էր իրականացրել է Toplum TV-ի խմբագրությունում և ձերբակալել տասնյակ աշխատակիցների։ Խուզարկել են նաև «3-րդ Հանրապետություն» շարժման գրասենյակը։ Լրագրողների մեծ մասը ժամեր անց ազատ է արձակվել։ Սակայն մարտի 8-ին Բաքվի Խաթայի շրջանային դատարանը հեռուստաընկերության գործով հինգ մեղադրյալների՝ Ակիֆ Գուրբանովի, Իլկին Ամրահովի, Ռամին Բաբաևի, Մուշֆիգ Ջաբբարի և Ալի Զեյնալի նկատմամբ խափանման միջոց է ընտրել 4 ամսով կալանքը։ Toplum TV-ի աշխատակիցներ Ֆարիդ Իսմայիլովի և Էլմիր Աբասովի նկատմամբ էլ սահմանվել է տնային կալանք։ Բոլորը մեղադրվում են մաքսանենգության մեջ։ Ակիֆ Գուրբանովը «3-րդ Հանրապետություն» հարթակի ղեկավարն է։

Մարտի 9-ին նույն դատարանը 4 ամսով կալանավորել էր Toplum TV-ի հիմնադիր Ալեսքեր Մամեդլիին։ «3-րդ Հանրապետություն» հարթակի մեկ այլ անդամ Ռուսլան Իզեթլին ևս 4 ամսով կալանավորվել է։ 2023 թվականի նոյեմբերից Ադրբեջանում տասնյակից ավելի անկախ և ընդդիմադիր լրագրողներ, ակտիվիստներ ու հասարակական-քաղաքական գործիչներ են ձերբակալվել, որոնց միջազգային կառույցներն ազատ արձակելու կոչ են անում։

Էմմա Չոբանյան