ՀՀ-ն կարևորում է Միացյալ Թագավորության հետ երկկողմ հարաբերությունների զարգացումը ռազմավարական երկխոսության մակարդակով. Ալեն Սիմոնյան

Լուրեր

09.05.2024 | 17:14
Ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը Եվրոպական կինոակադեմիայի անդամ է դարձել
09.05.2024 | 17:00
Թուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանը համատեղ զորավարժություններ կանցկացնեն
09.05.2024 | 16:49
Զելենսկին հայտարարել է, որ «ո՛չ Հիտլերը, ո՛չ Պուտինը չեն կարող կոտրել Եվրոպան»
09.05.2024 | 16:39
Ոստիկաններին կրակմարիչներ բաժանեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
09.05.2024 | 16:30
Եկեղեցին չի՛ կարող սահմանազատմամբ զբաղվել, թող իր բարեփոխումներով զբաղվի․ կա պետություն, որը կպաշտպանի ազգային շահերը․ Մելիքսեթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.05.2024 | 16:26
Տարոն Մարգարյանը և այլ ՀՀԿ-ականներ Հրապարակում են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.05.2024 | 16:16
Վրաստանում բողոքի ցույցի 6 մասնակից է բերման ենթարկվել
09.05.2024 | 16:07
Եռաբլուրի հարակից հողատարածքները օտարելու հետևանքով պետությանը 1 մլրդ 650 մլն դրամի վնաս պատճառելու վերաբերյալ վարույթի մի մասն ուղարկվել է դատարան
09.05.2024 | 16:04
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքը Հանրապետության հրապարակում. ՈՒՂԻՂ
09.05.2024 | 16:03
Ոստիկանապետը` մեծաթիվ ուժեր Հանրապետության հրապարակ բերելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.05.2024 | 15:49
Մոսկվայում հարկային մարմինները պահանջել են Ալեքսեյ Նավալնիի պարտքը գանձել
09.05.2024 | 15:33
Ռուս սահմանապահները կհեռանան ՀՀ հինգ մարզերից, ՀԱՊԿ-ն արձագանքել է ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությանը․ ԼՈՒՐԵՐ
09.05.2024 | 15:24
Եվրախորհրդարանի ղեկավար Ռոբերտա Մեցոլան ժամանել է Կիև
09.05.2024 | 15:10
Ինչպե՞ս այսօր քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին
09.05.2024 | 14:52
Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Կալիֆորնիայի նահանգապետ Գեվին Նյուսըմի հետ
Բոլորը

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Ժնեւում Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի շրջանակում հանդիպել է Միջխորհրդարանական միությունում Միացյալ Թագավորության պատվիրակության ղեկավար Քարեն Բրեդլիի գլխավորած պատվիրակությանը․ տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից։

Խորհրդարանի ղեկավարն ընդգծել է Հայաստանի եւ Միացյալ Թագավորության միջեւ երկկողմ հարաբերությունների կայուն զարգացումը:

«Հայաստանը կարեւորում է Միացյալ Թագավորության հետ երկկողմ հարաբերությունների զարգացումը ռազմավարական երկխոսության մակարդակով»,- ասել է ԱԺ նախագահը:

Նա բարձր է գնահատել Հայաստանի եւ Միացյալ Թագավորության օրենսդիր մարմինների համագործակցությունը եւ ընդգծել երկու երկրների միջեւ փոխայցելությունների եւ անձնական շփումների դրական դինամիկան:

«Ժողովրդավարությունը մեր միակ անվտանգային համակարգն է, եւ այս առումով ես պետք է շեշտեմ Միացյալ Թագավորության դերն ինստիտուցիոնալ ձեւավորման խթանման եւ ընդհանուր արժեքների վրա հիմնված բարեփոխումների օրակարգին աջակցելու գործում»,- շեշտել է Ալեն Սիմոնյանը:

Հանդիպմանը քննարկվել են Հարավային Կովկասում ստեղծված անվտանգային իրավիճակը, Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղահանված անձանց սոցիալական խնդիրները, Հայաստան-Ադրբեջան բանակցությունների կարգավորման եւ տարածաշրջանում անվտանգության եւ խաղաղության հաստատման գործընթացը:

Անդրադառնալով Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների խնդրին՝ Ալեն Սիմոնյանը կարեւորել է Մեծ Բրիտանիայի աջակցությունը տարածաշրջանում միջազգային իրավունքի պահպանման եւ խթանման հարցում: