Դատական դեպարտամենտի հանրակացարանի մասնաշենքն ու հողամասը տրվեցին Պրոբացիայի ծառայությանը

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

Կառավարությունը չզեկուցվող հարցերի փաթեթում ներառված նախագծով որոշեց Երևանի Գարեգին Նժդեհի 23/1 հասցեում գտնվող 1634.8 քառ. մետր մակերեսով հանրակացարանային մասնաշենքը և դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.1879 հեկտար հողամասը հետ վերցնել ՀՀ դատական դեպարտամենտից և ամրացնել արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայությանը՝ աշխատակիցների համար պատշաճ աշխատանքային պայմաններ ապահովելու նպատակով:

Գործադիրն իր որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորում է արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության շենքային պայմանների բարելավմամբ, ինչպես նաև ծառայությանն օրենքով վերապահված գործառույթների արդյունավետ իրականացմամբ։

Նշենք, որ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժինը, որը 2016 թվականի օրենսդրական փոփոխություններից հետո անվանափոխվել է Պրոբացիայի ծառայության, 2009-ից գործունեություն է իրականացնում Արշակունյաց պողոտա 23 հասցեում։ 1862․53 քմ մակերեսով վարչական շենքը, սակայն, անհատույց օգտագործման իրավունքով պատկանում է «ՀՀ փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը։ Պրոբացիայի ծառայության կողմից ներկայումս օգտագործվում է այդ հասցեի 807․83 քմ տարածքը։ Նշված խնդրի վերաբերյալ դեռևս 2023 թվականի փետրվարին «ՀՀ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը գրությամբ տեղեկացրել է Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարին, միաժամանակ՝ նշելով 807․83 քմ տարածքն ազատելու անհրաժեշտության վերաբերյալ, քանի որ առաջիկայում նախատեսվում է նոր լաբարատոր սարքավորումներ ձեռք բերել: