ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին․ տուժածների վիճակը ծայրահեղ ծանր է

Լուրեր

09.05.2024 | 20:40
Առաջին քայլը, որ անելու ենք, լինելու է ԱԺ-ով նրան անվստահություն հայտնելը և պաշտոնանկության հասնելը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.05.2024 | 20:26
Միքայել Հայրապետյանը՝ սամբոյի Եվրոպայի Ֆեդերացիայի փոխնախագահ
09.05.2024 | 20:13
Փաստորեն՝ էս մարդիկ մեզ լուրջ չեն ընդունում. սրբազանը` Փաշինյանի հրաժարական չտալու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.05.2024 | 20:05
Պուտինը մտադիր չէ կանգ առնել, Ուկրաինային պետք է յուրաքանչյուր երկրի հստակ դիրքորոշումը․ Զելենսկի
09.05.2024 | 19:54
Բագրատ սրբազանը Փաշինյանին ևս 20 րոպե ժամանակ տվեց հրաժարական տալու համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.05.2024 | 19:44
ՔՊ խմբակցության ղեկավարն արձագանքել է վարչապետի հրաժարականի պահանջին
09.05.2024 | 19:43
«Սուրբ Աստվածածին» եկեղեցու տարածքում 5 օրական նորածին է հայտնաբերվել
09.05.2024 | 19:30
Դավիթ Շահնազարյանը`ՀՀ-ում գործակալական ցանցերի առկայության վերաբերյալ Փաշինյանի հայտարարության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.05.2024 | 19:14
Էրդողանը ԵՄ-ին կոչ է արել «փակուղի» չմտցնել Անկարայի հետ հարաբերությունները
09.05.2024 | 18:59
Զելենսկին և Պորոշենկոն հանվել են ՌԴ ՆԳՆ-ի հետախուզման բազայից
09.05.2024 | 18:48
Նիկո՛լ Փաշինյան, 1 ժամ ժամանակ ունեք հրաժարական ներկայացնելու․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.05.2024 | 18:37
ԵՄ-ն տոնում է Եվրոպայի օրը և պատրաստվում ընտրությունների
09.05.2024 | 18:23
Բազմամարդ հանրահավաք՝ սահմանազատման դեմ, ռուս սահմանապահները կմնան Թուրքիայի և Իրանի հետ սահմանին․ ԼՈՒՐԵՐ
09.05.2024 | 18:19
Կիևում Զելենսկիի և Մեցոլայի համատեղ ասուլիսն ընդհատվել է օդային տագնապի պատճառով
09.05.2024 | 18:11
Ադրբեջանում թմրաշրջանառության մեղադրանքով հաշմանդամություն ունեցող ակտիվիստի են ձերբակալել՝ սոցցանցերում Ալիևին քննադատելու համար
Բոլորը

Մարտի 20-ին, ժամը 06:58-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Արծվի արձանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը․ տեղեկացնում են ՆԳՆ ՓԾ-ից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Hyundai» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Պ․ Ս․, ծնված 1998 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճանապարհի բաժանարար արգելապատնեշին․ վարորդը և ուղևորներ՝ Ա․ Ս․-ն (ծնված 1997 թ.), Ա․ Գ․-ն (ծնված 1995 թ․), Ա․ Ա․-ն (ծնված 1965 թ.) և Վ․ Ն․-ն (ծնված 1955 թ.) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, վարորդին և 3 ուղևորի մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր:

Դեպքի վայրում է գտնվել ՆԳՆ ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Ե. Կարապետյանը: