Յուլիա Նավալնայան կոչ է արել ամեն օր պայքարել ռեժիմի դեմ

Լուրեր

07.11.2026 | 15:06
ԱՄՆ-ն մինչև 20 մլն դոլար պարգևատրում է առաջարկում Իրանի միջուկային ծրագրի մասին տեղեկությունների համար
07.11.2026 | 14:41
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի մինչև 11 աստիճանով․ սպասվում են ձյուն և անձրև
07.11.2026 | 14:19
Կաթնամթերքում հայտնաբերված մանրէների ոչ բոլոր տեսակներն են վտանգավոր․ ՍԱՏՄ-ն՝ Փաշինյանի հանձնարարությունից հետո
07.11.2026 | 14:06
5000 դոլարի դիմաց սպանություն էին նախապատրաստում․ Արմավիրում երեք տղամարդ է ձերբակալվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.11.2026 | 13:59
Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:33
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետը մասնակցել է MaskOFF պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:08
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին 1480 հա հող է տրամադրվել ձևական մրցույթներով․ Դատախազությունը դիմել է դատարան
07.11.2026 | 12:54
Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
Բոլորը

Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի այրին շնորհակալություն է հայտնել մարտի 17-ի կեսօրին Ռուսաստանի Դաշնությունում նախագահական անազատ ընտրությունների դեմ բողոքի ակցիայի մասնակիցներին, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Դուք այնքան շատ էիք՝ խիզախ, ազատ, ազնիվ մարդիկ ամբողջ Ռուսաստանում, ովքեր եկել էին ընտրատեղամասեր՝ «Կեսօրին ընդդեմ Պուտինի» ակցիայի շրջանակում: Ես շնորհակալ եմ ձեզանից յուրաքանչյուրին», – ասել է Յուլիա Նավալնայան հրապարակված տեսաուղերձում:

Նրա խոսքով՝ Ռուսաստանի իշխանություններն ունեն «միլիարդավոր գողացված փողեր, բանակ և քարոզչություն», բայց չկա «սեր Ռուսաստանի հանդեպ, մեր երկիրը դեպի լավը փոխելու ցանկություն չկա»։

«Իսկ դուք ունեք, չվախենալով մարտի 17-ի կեսօրին գալ՝ դուք դա ապացուցեցիք, ոչ մի ահաբեկում կամ սպառնալիք չի գործել, դուք նրանցից ուժեղ եք»,- ընդգծել է նա։

Միևնույն ժամանակ, Նավալնայան կոչ է արել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հակառակորդներին հետևել ամուսնու հորինած բանաձևին՝ «օրական 15 րոպե պայքար ռեժիմի դեմ», անհրաժեշտ է «միավորվել և աշխատել այնպես, ինչպես երբևէ»:

«Ահա թե ինչ պետք է մեր խնդիր դարձնենք, ամեն օր գոնե այդ 15 րոպե ծախսեք՝ մի երկու տող գրելու, մեկի հետ խոսելու, մեկին համոզելու և, ի վերջո, սեփական վախը հաղթահարելու համար»,- հավելել է նա։