Թուրքիան Meta-ին տուգանել է օրական 148 հազար դոլարով՝ հակամենաշնորհային օրենքի խախտման համար

Լուրեր

27.11.2026 | 15:07
Սերժ Սարգսյանը վճարունակ չէ կիրառված արգելանքի պատճառով
27.11.2026 | 14:58
20 000 կարմրախայտի մանրաձուկ է Գետիկ բաց թողնվել. ՇՄ նախարար
27.11.2026 | 14:49
Կասեցվել է «Էջմիածին կաթ» ընկերության արտադրատեսակների արտադրությունը
27.11.2026 | 14:40
Արթուր Վանեցյանի հորեղբորորդին՝ ապօրինի գույքի բռնագանձման գործով պատասխանող
27.11.2026 | 14:38
Հարություն Հարությունյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
27.11.2026 | 14:31
Արտավազդ Քարամյան․ «Գևորգ Ղազարյանի հետ հանդիպումն ինձ հավատ ներշնչեց»
27.11.2026 | 14:21
ԱՄՆ-ն Գրենլանդիայում ռազմական բազան ընդլայնում է․ 500 միլիոն դոլարի ծրագիր է դիտարկվում
27.11.2026 | 14:14
Մեսրոպ Մանուկյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
27.11.2026 | 14:07
Ջերմաստիճանը կնվազի, որոշ շրջանում ձյուն կգա
27.11.2026 | 13:59
Հաստատվել է բուհերի 2027-2028 ուստարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը
27.11.2026 | 13:50
«Դա նույնն է, թե ինչ-որ մեկն այդպես խոսեր Հիտլերի մասին». Զելենսկին մեկնաբանել է Թրամփի՝ Պուտինին «ընկեր» անվանելու հայտարարությունը
27.11.2026 | 13:43
Բաքուն հայ գիտնականներին առաջարկել է «համատեղ ուսումնասիրել», որ Գանձասարն «աղվանական է»
27.11.2026 | 13:40
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
27.11.2026 | 13:36
Դատավորների հայտարարությունը դատական համակարգի պաշտոնական դիրքորոշումը չէ․ ԱՆ
27.11.2026 | 13:28
Թմրամիջոցներ իրացնելու համար մեղադրվող Իլյա Մելիքյանից Գլխավոր դատախազությունը պահանջում է բռնագանձել շուրջ 136 միլիոն դրամ
Բոլորը

Թուրքիայի մրցակցային մարմինը ժամանակավոր միջոց է կիրառել Meta նկատմամբ՝ նպատակ ունենալով կանխել տվյալների փոխանակումը Instagram և Threads հարթակների միջև, քանի որ հետաքննում է ընկերության գերիշխող դիրքի հնարավոր չարաշահումը, գրում է Reuters-ը։

Դեկտեմբերին իշխանությունները հետաքննություն են սկսել Facebook-ի մայր ընկերության` Meta-ի նկատմամբ։

Իշխանություններն ասում են, որ միջանկյալ միջոցը կմնա ուժի մեջ՝ մինչև վերջնական որոշում կայացվի, քանի որ այս երկու հավելվածների միջոցով ձեռք բերված և միավորված տվյալները կարող են «խախտել մրցակցության օրենքը և անուղղելի վնաս պատճառել» շուկային:

Բացի այդ, Թուրքիայի իշխանությունները տուգանել են Meta-ին օրական 4,8 մլն լիրայի չափով (148,000 դոլար) առանձին հետաքննության շրջանակում՝ կապված ծանուցման հաղորդագրության հետ, որ ընկերությունն ուղարկում է օգտատերերին տվյալների փոխանակման մասին:

Ասվում է, որ ընկերության Facebook, Instagram և WhatsApp ծառայությունների միջև տվյալների փոխանակման մասին ծանուցումը բավարար տեղեկատվություն չի պարունակում և բավականաչափ թափանցիկ չէ։ Նշվում է, որ ծանուցումը նախատեսված է նաև օգնելու օգտատերերին հաստատել տվյալների փոխանակումը, որն անբավարար է համարվել հակամրցակցային մտահոգությունները լուծելու համար։

Meta-ի խոսնակն ասել է լրատվամիջոցին, որ ընկերությունը դիտարկում է որոշումը և ժամանակի ընթացքում ավելին կհայտարարի։