ԱՄՆ Պետդեպը՝ Երևան և Բաքու Լուիս Բոնոյի այցերի մասին

Լուրեր

09.05.2024 | 16:16
Վրաստանում բողոքի ցույցի 6 մասնակից է բերման ենթարկվել
09.05.2024 | 16:07
Եռաբլուրի հարակից հողատարածքները օտարելու հետևանքով պետությանը 1 մլրդ 650 մլն դրամի վնաս պատճառելու վերաբերյալ վարույթի մի մասն ուղարկվել է դատարան
09.05.2024 | 16:04
Հանրահավաք Հանրապետության հրապարակում. ՈՒՂԻՂ
09.05.2024 | 16:03
Ոստիկանապետը` մեծաթիվ ուժեր Հանրապետության հրապարակ բերելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.05.2024 | 15:49
Մոսկվայում հարկային մարմինները պահանջել են Ալեքսեյ Նավալնիի պարտքը գանձել
09.05.2024 | 15:33
Ռուս սահմանապահները կհեռանան ՀՀ հինգ մարզերից, ՀԱՊԿ-ն արձագանքել է ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությանը․ ԼՈՒՐԵՐ
09.05.2024 | 15:24
Եվրախորհրդարանի ղեկավար Ռոբերտա Մեցոլան ժամանել է Կիև
09.05.2024 | 15:10
Ինչպե՞ս այսօր քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին
09.05.2024 | 14:52
Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Կալիֆորնիայի նահանգապետ Գեվին Նյուսըմի հետ
09.05.2024 | 14:37
Ռուս սահմանապահները կմնան հայ-թուրքական և հայ-իրանական սահմանին․ Պեսկով
09.05.2024 | 14:30
Բնակարանների շուկայում տեմպի նվազում կա․ ինչպես է ազդում ներքաղաքական իրավիճակը անշարժ գույքի շուկայի վրա
09.05.2024 | 14:19
NYMEX․ Ոսկու գինը նվազել է
09.05.2024 | 14:07
Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է «Սինոփսիս» ընկերության նախագահ Սասին Ղազիի հետ
09.05.2024 | 13:56
Նավթի գներն աճել են
09.05.2024 | 13:52
ՀԱՊԿ-ն արձագանքել է ՀՀ-ի՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը չմասնակցելու որոշմանը
Բոլորը

ԱՄՆ Պետքարտուղարությունը վերահաստատում է իր մտադրությունը՝ «նպաստելու ցանկացած գործընթացի, որը խաղաղություն և կայունություն կբերի Հարավային Կովկասի ժողովուրդներին», ադրբեջանական Թուրան գործակալության Վաշինգտոնի թղթակցին ասել են ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչությունից։

Պետքարտուղարության մեկնաբանությունները հնչում են այն բանից հետո, երբ տարածաշրջան է այցելել կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուիս Բոնոն՝ բանակցություններ անցկացնելով Հայաստանի և Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ և քննարկելով կայուն և արժանապատիվ խաղաղության հասնելու ջանքերը:

«Մենք մանրամասներ չունենք, որը կարող էինք հայտնել։ Կովկասի բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուիս Բոնոն հաճախ է մեկնում տարածաշրջան՝ քննարկելու ԱՄՆ-ի աջակցությունը Կովկասում խաղաղության գործընթացին և կայուն և արժանապատիվ խաղաղության հասնելու ուղիները: Բոնոն պարբերաբար խոսում է Հայաստանի և Ադրբեջանի մի շարք առանցքային շահագրգիռ կողմերի հետ՝ աջակցելու խաղաղության գործընթացին: Մենք պատրաստ ենք աջակցել ցանկացած գործընթացի, որը խաղաղություն և կայունություն կբերի Հարավային Կովկասի ժողովուրդներին»,- ասել է լրատվամիջոցին Պետքարտուղարության ներկայացոցիչը։

Հավելենք, որ նախօրեին Բոնոն Բաքվում բանակցություններ էր անցկացրել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Ավելի վաղ նա այցով Երևանում էր։