4 տարվա ընթացքում ավելի քան 52 հազար մարդ է հետապնդվել Էրդողանին և նրա կառավարությանը վիրավորելու համար

Լուրեր

07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի դատախազությունն ավելի քան 52,000 հետաքննություն է իրականացրել անձանց նկատմամբ, որոնք մեղադրվում են նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին կամ նրա «Արդարություն և զարգացում» կուսակցության կառավարությանը վիրավորելու մեջ 2019-ից 2022 թվականներին, գրում է Turkish Minute-ը։ Վիրավորանքների դեպքերը հիմնականում սոցիալական ցանցերում արված գրառումներ են։

Արդարադատության նախարարության տվյալների համաձայն՝ նախագահին վիրավորելը հետապնդվում է Թուրքիայի ՔՕ 299 կամ 301 հոդվածով՝ թուրք ազգին, պետությանը, հանրապետությանը կամ պետական կառույցներին վիրավորելը։

Լրատվամիջոցը նշում է, ու թեև Էրդողանը մարտի 10-ին արևմտյան Իզմիր նահանգում իր կուսակցության նախընտրական հանրահավաքի ժամանակ փորձել է իրեն ներկայացնել որպես «քննադատության համար բաց քաղաքական գործիչ» և ներկաներին հորդորել է «ճշմարտությունն ասել երեսին», պաշտոնական տվյալները հակառակն են ցույց տալիս։

Էրդողանին նախորդած նախագահների պաշտոնավարման ընթացքում ընդամենը 1716 վիրավորանքի գործ է հարուցվել։ Նախագահին վիրավորողին սպառնում է մինչև չորս տարվա ազատազրկում։