Թեհրանում քննարկվել է Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի միջև էներգետիկ կամրջի ստեղծումը

Լուրեր

07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրորդ Էմմա Պողոսյանն աշխարհի առաջնությունում 8-րդն է
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
07.11.2026 | 15:54
Եթե թուրքերն ուզենան հարձակվեն, մենք չենք հասցնի հզորանանք, որևիցե բան չենք հասցնի. Սիմոնյանը՝ սփյուռքահային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 15:43
Ռումբի տեղադրման մասին սպառնալիքներ՝ եվրոպական հեռուստաընկերություններին․ նամակները ստորագրված են եղել «Միխայիլ Անդրոպով» անունով
07.11.2026 | 15:25
Ինչի՞ պետք է կարողանանք ինչ որ տեղ տեղաշարժվենք, իսկ ադրբեջանցին մի տեղից մյուսը չկարողանա. Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 15:06
ԱՄՆ-ն մինչև 20 մլն դոլար պարգևատրում է առաջարկում Իրանի միջուկային ծրագրի մասին տեղեկությունների համար
07.11.2026 | 14:41
Հանրապետության մեծ մասում ձյուն կտեղա. բուք և սառնամանիք է սպասվում
07.11.2026 | 14:19
Կաթնամթերքում հայտնաբերված մանրէների ոչ բոլոր տեսակներն են վտանգավոր․ ՍԱՏՄ-ն՝ Փաշինյանի հանձնարարությունից հետո
07.11.2026 | 14:06
5000 դոլարի դիմաց սպանություն էին նախապատրաստում․ Արմավիրում երեք տղամարդ է ձերբակալվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Բոլորը

Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը Թեհրան կատարած այցի ընթացքում իրանցի գործընկեր Ալի Աքբար Մեհրաբիանի հետ քննարկել է ադրբեջանա-իրանական էներգետիկ համագործակցության հարցեր, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Նախարարները մտքեր են փոխանակել «Խուդաֆերին» և «Գիզ Գալասի» Արաքս գետի վրա հիդրոէլեկտրակայանի կառուցման նախագծի իրականացման ընթացքի շուրջ: Հաղորդվում է, որ դրանց բացման արարողությունը մոտ ապագայում տեղի կունենա։ Որոշվել է նաև արագացնել էլեկտրակայանների կառուցման գործընթացը։ Քննարկվել են ջրային ռեսուրսների օգտագործման հետ կապված հարցեր, ինչպես նաև իրանական կողմի հետ համատեղ միջոցառումները՝ Խուդաֆերինի պատմական կամուրջների վերականգնման, պաշտպանության և պահպանման ուղղությամբ»,- ասվում է տեղեկատվության մեջ։

Նշվում է, որ կողմերը քննարկել են նաև Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի միջև էներգետիկ կամուրջի ստեղծումը:

Բաքվում Իրանի դեսպան Սեիդ Աբբաս Մուսավին էլ իր հերթին հայտնել էր, որ Նովրուզից առաջ երկու երկրների ղեկավարներ Էբրահիմ Ռաիսին ու Իլհամ Ալիևը հանդիպելու են Խուդաֆերինում։  Նրանց ներկայությամբ Իրան-Ադրբեջան սահմանին տեղի կունենա «Խուդաֆերին» և «Գիզ Գալասի» հիդրոէլեկտրակայանների բացման արարողությունը։