Factor TV-ի հարցից հետո Փաշինյանի և Կարապետյանի միջև հեռակա բանավեճ է սկսվել․ անձնական նամակագրություն է հրապարակվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Մարտի 12-ին ՀՀ վարչապետի մամուլի ասուլիսի ժամանակ Factor TV-ի հնչեցրած հարցը Նիկոլ Փաշինյանի և պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի միջև հեռակա բանավեճի առիթ է դարձել։

Մասնավորապես, Factor TV-ին, հիշեցնելով ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանի հայտարարությունը, թե «Կարապետյանը Կրեմլի ցուցումով է նախարար նշանակվել», հետաքրքրվել էինք՝ արդյո՞ք այս տեղեկությունը համապատասխանում է իրականությանը և կա՞ն այլ պաշտոնյաներ, որոնք ևս ՌԴ-ի ցուցումով են նշանակվել։

Նիկոլ Փաշինյանն այս տեղեկությունը հերքել էր, սակայն, ուշագրավ է, որ միաժամանակ տեղեկացրել էր, որ Կարապետյանին նշանակել են հաշվի առնելով նրա սերտ կապերը Մոսկվայի հետ։ Վարչապետը միաժամանակ հայտարարել էր. «2021 թվականի նոյեմբերի 14-ի առավոտյան Արշակ Կարապետյանը զեկուցել է, որ սահմանի երկայնքով ամեն ինչ հանգիստ է և հանդարտ, մինչդեռ այդ պահին մեր սահմանի մի շարք տեղամասերում ադրբեջանական զորքերը ներխուժած են եղել ՀՀ տարածք և նույնիսկ դիրքեր են վերցրած եղել»:

Օրվա ընթացքում թեմային անդրադարձավ նաև նախկին նախարարը, որն այժմ գտնվում է ՌԴ-ում և այնտեղից Հայաստանը կայունացնելու ծրագրեր է առաջարկում։ Արշակ Կարապետյանը տեսաուղերձով հայտնեց, որ 2021 թվականի նոյեմբերի 14-ին եղել է Դուբայում, որտեղ պլանավորված էր շատ կարևոր հանդիպում։ «Մենք ունեինք զենքի գնման և ներկրման խնդիր, հիմնականում ԱԹՍ-ների մասին է խոսքը, և ես ֆիզիկապես հնարավորություն չունեի զեկուցել մեր ղեկավարին սահմանին տիրող իրավիճակի մասին»,-նշել է Կարապետյանը՝ հավելելով, որ սահմանային իրավիճակի մասին վարչապետին պետք է զեկուցեր այն անձը, որն այդ օրը մնացել էր ՀՀ–ում պաշտպանության նախարարի տեղում` որպես այդ օրը նախարարի գործառույթներ կատարող անձ։

Արշակ Կարապետյանի արձագանքից մի քանի ժամ անց «Nikol Pashinyan» անունով Տիկտոկյան էջում հրապարակվեց Նիկոլ Փաշինյանի և Արշակ Կարապետյանի WhatsApp հավելվածի միջոցով երկխոսության մի դրվագ։

Հրապարակված տեսանյութում Արշակ Կարապետյանը ձայնային հաղորդագրությամբ Նիկոլ Փաշինյանին առողջություն է մաղթում և նշում «մեր մոտ ամեն ինչ նորմալ ա»։

Հրապարակումից պարզ է դառնում, որ այն տեղի է ունեցել 2021-ի նոյեմբերի 14-ին՝ ժամը 09:38-ին։ Սակայն, նկատենք, որ Փաշինյանի հարցը տեսանյութում բացակայում է, և պարզ չէ, թե Կարապետյանն ինչին ի պատասխան է ասում, որ «մեր մոտ ամեն ինչ նորմալ ա»։

Փաշինյանը նույն օրը 16:12-ին նաև հետաքրքրվում է, թե Կարապետյանը որտեղ է, որին այդ պահին նախարարի պաշտոնը զբաղեցնող Կարապետյանը, ըստ տեսանյութի, ոչինչ չի պատասխանում։ «Լուրջ խոսակցություն պետք է ունենանք։ ․․․Պիտի բացատրություն տաք՝ հանրային։ Ինչ է տեղի ունեցել»,- տեսանյութում երևում են նաև Փաշինյանի այս հաղորդագրությունները։

Նշենք, որ այս տիկտոկյան էջը բացվել է շուրջ երկու ամիս առաջ։ Պաշտոնապես չի նշվում, որ վարվում է ՀՀ վարչապետի կամ աշխատակազմի կողմից, սակայն, հրապարակումներից ենթադրելի է, որ առնչություն ունի նրա հետ, քանի որ էջում այնպիսի կադրեր են, որոնք կարող էին նկարահանվել միայն Փաշինյանի իմացությամբ։ Մասնավորապես, հոլովակներում Փաշինյանն է տնից աշխատանքի գնալիս, կառավարական օդանավում և իր աշխատասենյակում պաշտոնյաներին ընդունելիս։

Նարեկ Կիրակոսյան