Շվեյցարիան մեկնարկում է Հայաստանում անտառների վերականգնման 10-ամյա ծրագիր

Լուրեր

07.11.2026 | 14:41
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի մինչև 11 աստիճանով․ սպասվում են ձյուն և անձրև
07.11.2026 | 14:19
Կաթնամթերքում հայտնաբերված մանրէների ոչ բոլոր տեսակներն են վտանգավոր․ ՍԱՏՄ-ն՝ Փաշինյանի հանձնարարությունից հետո
07.11.2026 | 14:06
5000 դոլարի դիմաց սպանություն էին նախապատրաստում․ Արմավիրում երեք տղամարդ է ձերբակալվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.11.2026 | 13:59
Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:33
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետը մասնակցել է MaskOFF պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:08
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին 1480 հա հող է տրամադրվել ձևական մրցույթներով․ Դատախազությունը դիմել է դատարան
07.11.2026 | 12:54
Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
Բոլորը

Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալությունը (SDC) գործընկերների՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի (ՀԱԱՀ) և Շվեյցարիայի անտառների, ձյան և լանդշաֆտային հետազոտությունների դաշնային ինստիտուտի (WSL) հետ համատեղ մեկնարկել է «Անտառների վերականգնումը և կլիմայի փոփոխությունը Հայաստանում» (FORACCA) 10-ամյա նախագիծը։ Այս մասին տեղեկացնում են Շրջակա միջավայրի նախարարությունից։

«Այսօր կայացել է FORACCA ծրագրի մեկնարկի միջոցառումը, որին մասնակցել է ոլորտի ներկայացուցչական մեծ խումբ:
Բացման խոսքով հսնդես են եկել Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը,վարչապետի գլխավոր խորհրդական Համբարձում Մաթևոսյանը, Հայաստանում Շվեյցարիայի փոխդեսպան, հավասարապես Հայաստանում Շվեյցարիայի համագործակցության ծրագրի պատասխանատու Վերներ Թութը, ՇՄՆ «Հիդրոօդերեւութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը, ՀԱԱՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Զաքոյանը և WSL-ի հետազոտությունների համակարգող Մարկո Պյուցը։

Նախարարի տեղակալն իր խոսքում անդրադարձել է անտառապատ տարածքների ավելացման Հայաստանի Հանրապետության հանձնառությանը և խոսել ծրագրի բաղադրիչներից ու շրջակա միջավայրի կայուն կառավարման տեսանկյունից դրանց կարողությունից:
«Չափազանց կարևորում եմ ծրագրի գիտահեն և երկարաժամկետ լինելը, ինչը հիմք է, որ ծրագրի ընթացքում շահագրգիռ համայնքների հետ ունենալու ենք ակտիվ համագործակցություն: Ցանկացած ծրագրի դեպքում շրջակա միջավայրի նախարարությունն առաջին հերթին խրախուսում է ներառականությունը և հարակից համայնքների ակտիվ ներգրավվածությունը: Միայն համայնքների հետ համահունչ աշխատանքով է հնարավոր պահպանել շրջակա միջավայրը,-իր ելույթում նշել է նախարարի տեղակալը և կրկին շնորհակալություն հայտնել Շվեյցարիայի կառավարությանը` Հայաստանում շրջակա միջավայրի բարելավմանն ուղղված ներդրմսն և ֆինանսակսն աջակցության համար:
Ամփոփելով ելույթը` նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանն հույս է հայտնել, որ Շվեյցարիայի առաջադեմ գիտելիքները, անտառների, լանդշաֆտների և կլիմայի հետազոտությունների հավաքական փորձը լավագույնս կներդրվեն մեր երկրում:
Բացման խոսքերին հաջորդել է աշխատաժողովը, որին մասնակցել են շահագրգիռ կողմերը համապատասխան պետական մարմիններից, ակադեմիական հաստատություններից, ինչպես նաև շահագրգիռ մասնագիտացված հասարակական կազմակերպություններից:

Ծրագրի բյուջեն կազմում է 10 մլն CHF (մոտ 11,5 մլն ԱՄՆ դոլար) 2023-2033 թվականների համար, եթե SDC-ի ֆինանսական իրողությունը թույլ տա ժամանակի ընթացքում:

FORACCA-ի երեք հիմնական նպատակներն են զարգացնել կլիմայի փոփոխության հետ կապված Հայաստանի մարտահրավերների գիտական ըմբռնումը և զարգացնել կարողություններ՝ դրանք լուծելու համար: Այն խթանում է կլիմայական խելացի գործելակերպը անտառամերձ համայնքներում:

Արդյունքում, ծրագիրը թույլ կտա փաստերի վրա հիմնված քաղաքականություն մշակել կլիմայի հարմարվողականության և անտառների արդյունավետ կառավարման համար»,- ասված է հաղորդագրության մեջ: