«աՖտոմեքենա»․ ԿԳՄՍՆ-ն պնդում է՝ առաջին դասարանի աշխատանքային տետրը երաշխավորված չի եղել նախարարության կողմից

Լուրեր

20.11.2026 | 20:13
Հունգարիան հանել է վետոն ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության համար 4-րդ և 5-րդ կլաստերները բացելու հետ կապված
20.11.2026 | 20:00
Ադրբեջանը կստորագրի Խաղաղության համաձայնագիրը, եթե ԹՐԻՓՓ-ի իրագործումը տեսանելի դառնա․ Սահմանադրությունը պատրվակ է․ Արմեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 19:51
Չհամարձակվե՛ք մեզ ասել, որ մենք դեմ ենք խաղաղության գործընթացին․ Արամ Վարդևանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 19:40
ՌԴ-ն մանրամասներ է հայտնել Ղրիմի կամրջի վնասների մասին
20.11.2026 | 19:30
ՀԱՊԿ-ը կարող է հեռացնել ՀՀ-ին՝ առանց նրա համաձայնության․ ինչո՞ւ չի անում և ի՞նչ է նախատեսում կանոնադրությունը 
20.11.2026 | 19:21
ՀՀ-ում հասարակական կազմակերպությունները թափանցիկ են աշխատում․ Թագուհի Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 19:12
Խաղաղության պայմանագիրը բերե՛ք, ստորագրենք, վավերացնե՛նք․ Վարդևանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 19:00
Փաստը, որ ԱՄՆ-ը քննարկում է եվրոպական անվտանգության ճարտարապետությունը, հաղթանակ է Մոսկվայի համար․ Կուրտ Վոլքեր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 18:52
«Էս մարդիկ խաղաղության վերջին խոչընդոտն են». Ռուբեն Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 18:43
Պարոն Ռուբինյա՞ն, ի՞նչ կա էդքան ոգևորվել եք․ Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 18:39
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, իրավիճակը կկառավարենք․ պիտի որոշենք՝ կայսերական ամբիցիաներին տրվո՞ւմ ենք․ Արսեն Թորոսյան
20.11.2026 | 18:30
«Իմ առաջարկից հետո մի շարք ՀԿ-ներ Ձեր հրաժարականն էին պահանջում»․ Ֆարմանյանը՝ փոխնախարարին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 18:29
Շվեդիան վիզա չի տրամադրի ռուս մարզիկներին
20.11.2026 | 18:19
Բանակից ազատելու դեպքերն ուսումնասիրեք 2018-ից հետո. Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 18:15
Թույլ չենք տալու Հայաստանը տանել-մտցնել այլ պետության կազմ․ Ռուբինյանը՝ ընդդիմությանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ֆեյսբուքում երեկ լուսանկար էր տարածվել, որում պատկերված է առաջին դասարանցու աշխատանքային տետր՝ ուղղագրական սխալներով։  Ըստ առաջադրանքի՝ աշակերտը պետք է «ավտո» արմատ ունեցող բառը միացնի «տնակ», «մեքենա» և «կայան» բառերին և նոր բառեր կազմի։ Այնինչ՝ առաջադրանքը տեղ է գտել «Ֆ» տառի ներքո։

Factor.am-ն այս առիթով մեկնաբանություն խնդրեց Կրթության, գիտության, մշակույթի և ստորտի նախարարությունից։ Նախարարի խոսնակ Կարինե Մանուկյանը հայտնեց, որ նշված աշխատանքային տետրը երաշխավորություն չի ստացել գերատեսչության կողմից․

«Նախարարությունը որևէ առնչություն չունի, որպես ուսումնական նյութ՝ այդ տետրը չի երաշխավորվել մեր կողմից։ Միաժամանակ, ուզում եմ տեղեկացնել, առաջին դասարանի համար նախարարության կողմից երաշխավորվել է միայն «Կերպարվեստ» և «Տեխնոլոգիա» առարկաների աշխատանքային տետրերը, որոնց էլեկտրոնային տարբերակները ներառված են «dshh.am» կայքում։ Տետրի ընտրությունը, հավանաբար, կատարել է դպրոցը կամ ծնողը, պատասխանատվությունն այս պարագայում մնում է նրանց վրա»,- նշեց ԿԳՄՍ խոսնակը։

Factor․am-ի հարցին, թե արդյոք նախարարությունը նման տետրերի կամ գրքերի մասով որևէ վերահսկողություն չի իրականացնում շուկայում, Մանուկյանը բացասական պատասխան տվեց։

«Նախարարությունը վերահսկողություն իրականացնելու որևէ գործառույթ չունի։ ԿԳՄՍՆ-ն բազմաթիվ տետրերի միջև ընտրությունը թողել է դպրոցին, որևէ պարտադրանք չկա, թե որն ընտրեն»,- նշեց խոսնակը։  

Ռոզա Վարդանյան