Երկրի ապագայի հանդեպ լավատեսություն, Ռուսաստանի նկատմամբ վերաբերմունքի վատթարացում․ ՄՀԻ հայաստանյան հարցման արդյունքները

Լուրեր

07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
Բոլորը

Միջազգային հանրապետական ինստիտուտի (ՄՀԻ)՝ Հարցումների հետազոտության կենտրոնի նոր համապետական հարցման արդյունքները ցույց են տալիս, որ հարցվածների կեսը հավատացած է, որ Հայաստանը շարժվում է ճիշտ ուղղությամբ, սատարում է կառավարության ջանքերին՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին և էլ ավելի բացասաբար է տրամադրված Ռուսաստանի հետ հարաբերությունների հանդեպ։

Համաձայն ՄՀԻ վերջին հարցման՝ Հայաստանում ավելի շատ մարդ է լավատեսորեն տրամադրված երկրի ընդհանուր զարգացման ուղղության նկատմամբ․ հարցվածների 50%-ը պատասխանել է, որ Հայաստանը ճիշտ ուղղությամբ է շարժվում։

Հարցումը ցույց է տվել նաև, որ Հայաստանի քաղաքացիների 73%-ը գոհ է Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման արդյունքում առաջացած ճգնաժամի կառավարումից։ «Լեռնային Ղարաբաղում վերսկսված ռազմական գործողությունները նոր մարտահրավերներ են ստեղծել Հայաստանի համար՝ ներառյալ վերջին մի քանի տարիների ընթացքում տեղի ունեցած փախստականների ներհոսքը», – նշել է ՄՀԻ եվրասիական տարածաշրջանի տնօրեն Սթիվեն Նիքսը։ «Մեր տվյալները ցույց են տալիս, որ ժողովուրդը գոհ է կառավարության՝ իրավիճակի վերահսկման քաղաքականությունից և ավելի ու ավելի է հավատում, որ երկիրը գնում է ճիշտ ուղղությամբ»։

Ի լրումն, ՄՀԻ նոր հետազոտությունը ցույց է տվել, որ հասարակության 66%-ը Ռուսաստանի հետ հարաբերությունները համարում է բացասական, մինչդեռ 2023 թվականի մարտին այդ տոկոսը կազմում էր 49%։ «Ավելի շատ մարդ է դիտարկում Ռուսաստանն ու Պուտինի վարչակարգը՝ որպես Հայաստանի անվտանգության և քաղաքական կայունության սպառնալիք», – ասում է Նիքսը։

Մեթոդաբանություն

Հետազոտությունն անցկացվել է ՄՀԻ Հարցումների հետազոտության կենտրոնի նախաձեռնությամբ և իրականացվել ԲՐԵՎԻՍ ընկերության («Այ Փի Էս Սի») կողմից:

Տվյալները հավաքվել են 2023 թվականի դեկտեմբերի 13-ից դեկտեմբերի 22-ը ընկած ժամանակահատվածում` համակարգչի օգնությամբ իրականացվող հեռախոսային հարցման մեթոդով (CATI): Ընտրանքը կազմված է 18 տարին լրացած 1508 ՀՀ քաղաքացիներից։ Ստացված ընտրանքը կշռվել է ըստ տարիքի, սեռի և բնակավայրի տիպի՝ Ազգային վիճակագրական ծառայության 2023 թվականի տվյալների հիման վրա, իսկ կրթության կշռումն իրականացվել է՝ հիմք ընդունելով ՄՀԻ-ի Հայաստանում իրականացված նախորդ հետազոտությունների կրթական մակարդակի միջինը։ Սխալի միջակայքը չի գերազանցում ±2.5 կետային տոկոսը ամբողջ ընտրանքի համար։ Հարցմանը մասնակցելու ցուցանիշը 28% է։

Մանրամասները` այստեղ։