Տեխնոլոգիայի և ոճի ներդաշնակություն․ դիտարկում ենք ASUS Zenbook Duo-ն

Լուրեր

19.05.2024 | 23:02
Գերմանիան և Ֆրանսիան «անհանգստացած են» Վրաստանում ստեղծված իրավիճակով
19.05.2024 | 22:41
Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի երկու անդամներ կապ են հաստատել փրկարարների հետ
19.05.2024 | 22:12
ՌԴ-ն պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի որոնման համար. Զախարովա
19.05.2024 | 22:00
Սոցիալական ցանցերի ալգորիթմները ձեզ ավելի լավ գիտեն, քան դուք ինքներդ
19.05.2024 | 21:44
Արցախի պողոտայի և Այվազովսկու փողոցի խաչմերուկի մոտակայքում մեքենաներ են բախվել
19.05.2024 | 21:38
Ուշադիր հետևում ենք Իրանի նախագահի ուղղաթիռի «կnշտ վայրէջք»-ի մասին հաղորդագրություններին․ Պետդեպարտամենտ
19.05.2024 | 21:31
Երևանում անցկացվել է «One Run-First Run» միջազգային խոշորագույն կիսամարաթոնը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
19.05.2024 | 21:10
Իրանի նախագահի ուղղաթիռի որոնողական աշխատանքները շարունակվում են․ եղանակային պայմանները բարդացրել են գործընթացը
19.05.2024 | 21:00
Եկեղեցի-պետություն բաժանման, թագավոր օծելու և քաղաքացիական կրոնի մասին. ապաքաղաքական զրույց Ստեփան Դանիելյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2024 | 20:46
Որպես Իրանի մերձավոր և բարեկամ հարևան՝ պատրաստ ենք ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն․ ՀՀ ԱԳՆ
19.05.2024 | 20:37
Բարեկամական ողջույններից հետո մեզ լրջորեն անհանգստացրել է ուղղաթիռի արտակարգ վայրէջքի լուրը․ Ալիև
19.05.2024 | 20:08
Իրանի նախագահին ուղեկցող թղթակիցը մանրամասներ է հայտնել
19.05.2024 | 19:59
Ուշադիր հետևում ենք իրավիճակին․ Շառլ Միշելը՝ Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի վթարի մասին
19.05.2024 | 18:32
Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը կործանվել է, փրկարարները փորձում են հասնել դեպքի վայր
19.05.2024 | 17:27
Արարատ Միրզոյանը մայիսի 20-ին աշխատանքային այցով կմեկնի Վիեննա
Բոլորը

Աշխարհում, որտեղ բազմաֆունկցիոնալությունը դարձել է աշխատանքային հոսքի անբաժանելի մաս, ASUS-ը ներկայացնում է նոթբուքերի իր շարքի թարմացումը՝ Zenbook Duo (2024)-ը: 2018 թվականից երկու էկրաններով սարքի կոնցեպտը զարգացնելուց ի վեր Zenbook Duo-ն զգալի փոփոխություններ է կրել՝ հասնելով ֆունկցիոնալության և ոճի նոր մակարդակի:

Այս հոդվածում կներկայացնենք նոր ASUS Zenbook Duo-ի հիմնական հատկանիշներն ու առավելությունները, որոնց շնորհիվ այն դառնում է իդեալական հաճախ ճանապարհորդող մասնագետների համար, որոնք կարևորում են բազմաֆունկցիոնալությունն ու արտադրողականությունը:

 

Երկու էկրան կրկնակի արտադրողականության համար

Նոր Zenbook Duo-ի առանձնահատկությունը երկու լիարժեք 14 դյույմանոց OLED էկրանների ներդրումն է։ Յուրաքանչյուրը հագեցած է 3K կետայնությամբ (3080 x 1440 պիքսել) և 120 Հց թարմացման արագությամբ, ինչը տալիս է բացառիկ հարթ պատկեր տեսանյութեր դիտելու կամ ինտենսիվ գրաֆիկական աշխատանքների դեպքում։ Այս էկրաններն ունեն գունային ճշգրտության բարձր աստիճան և ծածկում են DCI-P3 գունային տարածության 100%-ը:

Բացի դրանից, OLED տեխնոլոգիայի կիրառման շնորհիվ էկրաններն ապահովում են խորը սև գույնի երանգներ և ունեն բարձր ցայտագունության ինդեքս (1,000,000:1), ինչպես նաև չափազանց ցածր արձագանքման ժամանակ (0,2 ms): OLED տեխնոլոգիան նաև նվազեցնում է վնասակար կապույտ լույսի արտանետումը 70%-ով՝ համեմատած ավանդական LCD էկրանների հետ, ինչը զգալիորեն թեթևացնում է աչքերը երկարատև օգտագործման ժամանակ:

Երկու էկրանների նորարարական դիզայնը թույլ է տալիս առավելագույնս օգտագործել ձեր էկրանի լրացուցիչ տարածությունը բազմաբնույթ առաջադրանքների համար։ Առանց դժվարության կարող եք աշխատել մեկ էկրանով տեքստային փաստաթղթերի վրա, իսկ մյուսի վրա որոնումներ անել և գործարկել հավելվածներ։ Սա զգալիորեն բարձրացնում է  արտադրողականությունը և հեշտացնում աշխատանքային տարածքի կազմակերպումը: 

Բացի դրանից, ASUS-ը ներկայացրել է եզակի ScreenXpert 3.1 տեխնոլոգիա՝ ապահովելով երկու էկրանների միջև փոխգործակցության աննախադեպ մակարդակ: Այս համակարգը առաջարկում է մի շարք առանձնահատկություններ, որոնք շատ ավելի հեշտ են դարձնում բազմաբնույթ առաջադրանքները.

  • Տեղափոխեք պատուհանները և կարգավորեք չափը. օգտատերերը կարող են հեշտությամբ տեղափոխել պատուհանները էկրանների միջև և փոխել դրանց չափերը:
  • Մասնագիտացված գործիքներ և վիջեթներ. ScreenXpert 3.1-ն ապահովում է մի շարք եզակի գործիքներ, ինչպիսիք են արագ գործարկման պանելները, հավելվածների գործիքների և արտադրողականության վիդջեթները, ինչը հեշտացնում է հաճախակի օգտագործվող գործառույթների և ծառայությունների հասանելիությունը:
  • Օգտագործման տարբեր սցենարներ. տեխնոլոգիան աջակցում է բազմաթիվ հատուկ սցենարների ստեղծմանը և պահպանմանը, որոնք ավտոմատացնում են հավելվածների տեղադրումն ու կարգավորումը երկու էկրանների վրա՝ օգտատիրոջ կարիքների համապատասխան:
  • Ժեստերի ինտուիտիվ կառավարում. առաջադրանքները կառավարելու համար կարող եք օգտագործել ժեստեր՝ ավելի հարմարավետ դարձնելով երկու էկրանների վրա աշխատանքը։
  • Հավելվածների հետ ընդլայնված համատեղելիություն. ScreenXpert 3.1-ը օպտիմիզացված է հավելվածների լայն շրջանակի հետ աշխատելու համար, ներառյալ գրաֆիկական դիզայնի ծրագրերը, տեսանյութերի խմբագրումը և գրասենյակային փաթեթները:
  • Առաջադրանքների բարելավված կազմակերպում. բարելավված առաջադրանքների պանելի և պատուհանների խմբավորման գործառույթի շնորհիվ օգտատերերը կարող են արդյունավետ կերպով կազմակերպել և կառավարել բազմաթիվ բաց հավելվածներ և փաստաթղթեր:

Արտադրողականությունը և ոճը

Նոր ASUS Zenbook Duo 2024-ը սնուցվում է վերջին սերնդի Intel Core Ultra 9 պրոցեսորով, որն ընդլայնում է արհեստական ​​ինտելեկտի օգտագործման հորիզոնները առօրյա առաջադրանքներում: Այս պրոցեսորն ունի ներկառուցված Intel AI Boost NPU, որը հնարավորություն է տալիս մեքենայական ուսուցման և խորը ուսուցման բարդ ալգորիթմների տեղայնացմանը՝ կտրուկ արագացնելով իրական ժամանակում տվյալների մշակումը և վերլուծությունը:

LPDDR5x ֆորմատի 32 ԳԲ համակարգային հիշողությունն ապահովում է տվյալների բարձր արագության հասանելիություն և միաժամանակ մի քանի բաց հավելվածների հետ անխափան աշխատելու հնարավորություն: Մինչև 2 ՏԲ PCIe 4.0 SSD կուտակիչը նպաստում է համակարգի և հավելվածների բեռման գերարագ ժամանակ և ակնթարթային մուտք դեպի մեծ ֆայլեր և նախագծեր, որոնք կարևոր են վիդեո և գրաֆիկայի մասնագետների համար: 

Պակաս կարևոր չէ Zenbook Duo-ի դիզայնը, որը համատեղում է նրբագեղությունն ու ֆունկցիոնալությունը։ Այն առաջարկում է բացառիկ շարժունակություն՝ առանց կատարողականությունը զոհաբերելու: Բարձրորակ նյութերից պատրաստված կորպուսը ոչ միայն հաճելի է շոշափելու համար, այլև ունի ամրության բարձր մակարդակ՝ MIL-STD 810H ռազմական հուսալիության ստանդարտներին համապատասխան:

Ունիվերսալությունը և շարժունակությունը

ASUS Zenbook Duo-ի ամենակարևոր առանձնահատկությունը դրա բազմակողմանիությունն է, որը նաև ընդգծում է սարքի նորարարական դիզայնը: Արտադրողները հաշվի են առել ունիվերսալությունը․ նոթբուքն ունի անջատվող ստեղնաշար և ինտեգրված, կարգավորվող տակդիր, որը թույլ է տալիս օգտատիրոջը հարմարեցնել սարքը ցանկացած կարիքի կամ աշխատանքային միջավայրի համար:

Սա կարող է լինել սովորական առաջադրանքների համար ստեղնաշարի ավանդական կոնֆիգուրացիա, փաստաթղթեր դիտելու և խմբագրելու ուղղահայաց դասավորություն կամ համագործակցության և շնորհանդեսների համար հորիզոնական դասավորություն:

Այս ճկունության հաշվինZenbook Duo-ն իդեալական է օգտագործման բազմաթիվ սցենարների դեպքում՝ տեքստեր գրելուց և տվյալների վերլուծությունից մինչև դիզայն և վիդեո խմբագրում: Բազմակի առաջադրանքները դառնում են ավելի հեշտ և ինտուիտիվ, քանի որ օգտատերերը կարող են առաջադրանքները բաժանել էկրանների միջև՝ արդյունավետ օգտագործելով տարածքը և արագացնելով աշխատանքային հոսքը:

Նոթբուքի շարժունակությունը նույնպես անտարբեր չի թողնի հաճախակի շարժման մեջ գտնվող մասնագետներին։ Բացի թեթև և կոմպակտ լինելուց՝ ընդամենը 14,6 մմ հաստությամբ (առանց ստեղնաշարի) և 1,35 կգ քաշով, Zenbook Duo-ն աշխատում է մինչև 13 ժամ առանց վերալիցքավորման հզոր 75 Վտժ մարտկոցի շնորհիվ, որը թույլ է տալիս ամբողջ աշխատանքային օրն անցկացնել վարդակից հեռու:

ASUS Zenbook Duo-ի օգտագործման սցենարների բազմազանություն. հարմար է ցանկացած առաջադրանքի համար

ASUS Zenbook Duo նոթբուքի ադապտիվությունը թույլ է տալիս այն փոխակերպվել ցանկացած պահանջներին և աշխատանքային իրավիճակներին համապատասխան։

Ստանդարտ ռեժիմ

Օգտագործեք Zenbook Duo-ն, ինչպես ավանդական նոթբուքը։ Այս դեպքում ստեղնաշարը տեղադրված է ներքևի էկրանի վերևում:

Համատեղ աշխատանքի ռեժիմ

Պտտեք երկու էկրանները 180 աստիճանով՝ կոնֆերանսների և հանդիպումների ընթացքում տեղեկատվությունով հեշտ փոխանակվելու համար:

Դեսքթոփի ռեժիմ

Ձեր տարածքը վերածեք արտադրողականության հսկայական կայանի՝ էկրանները ուղղահայաց դիրքավորելով և աշխատանքային տարածքը ընդլայնելով մինչև 50 սմ անկյունագծով, ինչն իդեալական է լայնածավալ նախագծերի և բազմաբնույթ առաջադրանքների համար:

Պլանշետի ռեժիմ

Միացրեք վիրտուալ ստեղնաշարը մեկ էկրանին՝ երկրորդ էկրանի վրա ազատելով տարածք ինտերակտիվ կամ ստեղծագործական առաջադրանքների համար:

Ընդլայնված ռեժիմ

Էկրանները տեղադրեք ուղղահայաց՝ տեսանելի տարածքը առավելագույնի հասցնելու և բովանդակության հետ աշխատանքը բարելավելու համար:

Ճկուն տակդիր և պատյան

Կարգավորեք ձեր էկրանների անկյունը 40-ից 70 աստիճան՝ դիտման կատարյալ անկյան համար, կամ օգտագործեք պատյանը՝ ձեր նոթբուքը 12 աստիճանի անկյան տակ տեղադրելու համար, ինչը հատկապես հարմար է կարդալու և տպելու համար:

Տեսողության պաշտպանություն և հուսալիություն

Zenbook Duo OLED էկրանները ոչ միայն աչքի են ընկնում իրենց բացառիկ գունային ճշգրտությամբ, այլև կարևոր են աչքերի առողջության պահպանման տեսակետից.

  • Վնասակար կապույտ լույսի արտանետման կրճատումը. էկրանները 70%-ով նվազեցնում են վնասակար կապույտ լույսի արտանետումը․ աչքերը չեն հոգնում և նվազում են երկարատև օգտագորման դեպքում հավանական ռիսկը:
  • TÜV Rheinland սերտիֆիկացիա․ հաստատում է կապույտ լույսի նվազեցման արդյունավետությունը:
  • SGS սերտիֆիկացիա․ էկրանները համապատասխանում են կապույտ լույսի արտանետման նվազեցման բարձր չափանիշներին:

Բացի ձեր տեսողությունը պաշտպանելուց, Zenbook Duo-ն ցուցադրում է հուսալիության և ամրության բարձր աստիճան.

  • Փորձարկում՝ MIL-STD 810H ռազմական ստանդարտին համապատասխան. նոթբուքը դիմացկուն է ծայրահեղ ջերմաստիճանների, վիբրացիայի և ցնցումների պայմաններում:
  • Ամուր կառուցվածք. հատուկ կոնստրուկցիան և նյութերն ապահովում են պաշտպանություն առօրյա մաշվածությունից՝ երկար ժամանակ պահպանելով ձեր նոթբուքի ֆունկցիոնալությունը:
  • Հովացման առաջադեմ տեխնոլոգիաներ. ASUS IceCool հովացման համակարգն օգտագործում է առաջադեմ ջերմահաղորդական նյութեր և արդյունավետ ջերմության արտանետման համար նորարարական լուծումներ՝ ապահովելով կայուն շահագործումը նույնիսկ առավելագույն ծանրաբեռնվածության դեպքում:

Բարձրորակ ձայնային համակարգ

ASUS Zenbook Duo-ն աչքի է ընկնում նաև իր առաջադեմ աուդիո համակարգով, որը մշակվել է հայտնի աուդիո մասնագետի՝ Harman Kardon ընկերության հետ համատեղ: Սա ապահովում է ոչ միայն բարձրորակ ձայն, այլև օգնում է խորասուզվել ձայնի մեջ, ինչը դժվար է գտնել այլ սարքերում.

  • Harman Kardon-ի հավաստագրված ձայն. ապահովում է ձայնի հստակություն և խորություն, ինչը հատկապես կարևոր է երաժշտություն լսելիս, ֆիլմեր դիտելիս և տեսահամաժողովի ժամանակ:
  • Խելացի աղմուկի չեղարկում. ASUS AI Noise-Canceling տեխնոլոգիան բարելավում է հաղորդակցության որակը՝ հեռացնելով ֆոնային աղմուկը ինչպես մուտքային, այնպես էլ ելքային աուդիո հոսքերում՝ նույնիսկ աղմկոտ միջավայրում հստակ ձայն ունենալու համար:
  • Բարձրորակ կոդեկների աջակցություն․ աջակցում է առաջադեմ աուդիո կոդեկներին՝ ապահովելու բարձր լուծաչափով ձայն ականջակալների և աուդիո համակարգերի հետ համատեղ օգտագործման դեպքում:

Եզրակացություն

ASUS Zenbook Duo-ն (2024)-ը պարզապես գոյություն ունեցող շարքի թարմացում չէ: Սա հեղափոխական քայլ է, որի արդյունքում օգտատերը ստանում է աշխատանքի և ստեղծագործելու աննախադեպ հնարավորություններ: Նոր Zenbook Duo-ն ունի երկու ամբողջական OLED էկրան, բարձր արտադրողականություն, ունիվերսալություն և կոմպակտություն, ինչի շնորհիվ այն իդեալական ընտրություն է իրենց աշխատանքում առավելագույն հնարավորությունները գնահատող ժամանակակից մասնագետների համար։

Հաճելի բոնուս ASUS-ից. խաղացեք, ուսումնասիրեք և շահեք մրցանակներ:

ԱՊՀ երկրներում նոր ASUS Zenbook Duo 2024-ի վաճառքի մեկնարկի հետ համատեղ՝ ASUS ապրանքանիշը սկսում է նոթբուքի խաղարկություն՝ «ASUS արկածներ» ինտերակտիվ կրթական խաղում: Մասնակիցները պետք է կառավարեն մի կերպարի, որը հաղթահարում է տարբեր խոչընդոտներ և զարգացնում իր հմտությունները: Յուրաքանչյուր մակարդակի խաղի տարրերը խորհրդանշում են առաջատար նոր պրոդուկտի տարբեր գործառույթներն ու բնութագրերը:

2024 թվականի մարտի 11-ից մինչև ապրիլի 15-ը խաղի յուրաքանչյուր փուլում հաղթողները կստանան Microsoft 365 ակտիվացման կոդեր, իսկ եզրափակչում խաղացողներին սպասում է գլխավոր մրցանակը՝ Zenbook Duo 2024 նոթբուքը: Փուլերի արդյունքները կհրապարակվեն ASUS CIS-ի սոցիալական հարթակներում:

«ASUS արկածները» ASUS Zenbook նոթբուքերի վերջին տեխնոլոգիաները ուսումնասիրելու միջոց է, որի ընթացքում կարող եք համատեղել խաղը, սովորելը և զվարճանքը:

Գ․