«Ֆրանսիան, որտեղ կոպտորեն խախտվում են մարդու իրավունքները, Ադրբեջանի դեմ մեղադրանքներ առաջադրելու բարոյական իրավունք չունի». Բաքվի ԱԳՆ

Լուրեր

07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
Բոլորը

Պաշտոնական Բաքուն կանխակալ և չհիմնավորված է համարում Ադրբեջանում խոսքի ազատության դեմ ոտնձգությունների և կամայական ձերբակալությունների մասին Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության հայտարարությունները:

«Նման անհիմն և կանխակալ հայտարարությունները մենք գնահատում ենք որպես միջամտություն Ադրբեջանի ներքին գործերին, քննչական գործընթաց և դատական իշխանության անկախություն»,- ասվում է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ:

Ադրբեջանի ԱԳՆ-ն ընդգծել է, որ Ադրբեջանում լիովին ապահովվում են հիմնարար իրավունքներն ու ազատությունները, ինչպես նաև ԶԼՄ-ների ազատությունը:

«Ֆրանսիան, որտեղ կոպտորեն խախտվում են մարդու իրավունքները, անկարգությունների ժամանակ ցուցարարներ են զոհվում, լայն տարածում են գտնում կաշառակերությունն ու կոռուպցիան օրենսդիր կառույցներում, իսլամաֆոբիան և հարձակումները մուսուլմանների վրա, և որտեղ միջոցներ չեն ձեռնարկվում մարդու իրավունքների մի շարք այլ խախտումներ կանխելու համար, բարոյական իրավունք չունի մեղադրանքներ հնչեցնել Ադրբեջանի դեմ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ Ֆրանսիայի ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել, որում մտահոգություն էր հայտնել Ադրբեջանում խոսքի ազատության հետ կապված իրավիճակի կապակցությամբ: Փարիզը երկրի իշխանություններին կոչ է արել հարգել մամուլի և ինքնարտահայտման ազատությունը՝ հանրապետության միջազգային պարտավորություններին համապատասխան: