Թուրքիան դիտարկում է թուրքմենական գազը Իրանով ու Ադրբեջանով մատակարարելու տարբերակները

Լուրեր

07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
Բոլորը

Թուրքիայի բնական պաշարների ու էներգետիկայի նախարար Ալփարսլան Բայրաքթարը էներգետիկ-կլիմատիկ ֆորումի ժամանակ իր խոսքում անդրադարձել է  թուրքմենական գազի մատակարարումներին։

«Թուրքմենստանի գազը տարիներ շարունակ մեր օրակարգում եղած խնդիր է, մենք գտնվում ենք մի կետում, որտեղ պայմանները հասունացել են»,-ասել է նախարարը՝ նշելով,որ մատակարարման մի շարք տարբերակներ են դիտարկվում։

«Թուրքմենստանից Թուրքիա եկող գազի առաջին այլընտրանքը Իրանի տարածքով փոխադրումն է։ Երկրորդ տարբերակը Իրանով ու Ադրբեջանով սվոփն է։ Եվ մեր վերջին տարբերակը Կասպից ծովով խողովակաշարով մատակարարումն է:Վերջին տարբերակն ավելի երկարաժամկետ և կայուն է։ Մենք գտնվում ենք մի կետում, որտեղ կարող ենք արագ 2 մլրդ խորանարդ մետր գազ Թուրքմենստանից մատակարարել»,-ասել է Բայրաքթարը։

Նշենք, որ մարտ 1-3-ը Անթալիայում անցկացվող դիվանագիտական ֆորումի շրջանակներում  Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել էր Թուրքմենստանի «Հալք Մասլահաթիի» (Ժողովրդական խորհուրդ) նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ։

Հանդիպման ընթացքում ստորագրվել էին մի շարք փաստաթղթեր՝ Արձանագրություն բնական գազի ոլորտում համագործակցության զարգացման վերաբերյալ, Նավթի և բնական գազի ոլորտներում համագործակցության մտադրության մասին հռչակագիր։

«Այս ստորագրություններով մենք մտադիր ենք թուրքմենական գազը մատակարարել սկզբում Թուրքիա, իսկ հետո՝ համաշխարհային շուկաներ»,- գրել էր Ալփարսլան Բայրաքթարը Х-ի իր էջում։