Բայդենը հայտարարել է Գազայում մարդասիրական օգնության մատակարարման նավամատույց ստեղծելու մասին

Լուրեր

07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
Բոլորը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, ելույթ ունենալով Կոնգրեսում իր ամենամյա ուղերձով, հայտարարել է, որ հանձնարարել է Գազայի հատվածում մարդասիրական օգնության մատակարարման ժամանակավոր նավամատույց ստեղծել։ Միաժամանակ նա ընդգծել է, որ անկլավում ամերիկացի զինվորականների ներկայություն չի սպասվում։

«Այսօր ես հանձնարարեցի ԱՄՆ բանակին ղեկավարել արտակարգ առաքելություն Գազայի հատվածի ափին՝ Միջերկրական ծովում ժամանակավոր նավամատույց ստեղծելու համար, որը կկարողանա ընդունել մեծ նավեր՝ սնունդով, ջրով, դեղորայքով և ժամանակավոր ապաստարանների համար շինարարական նյութերով», – ասել է Բայդենը:

Ըստ ԱՄՆ նախագահի՝ Իսրայելը նույնպես պետք է օգնի Գազայի բնակիչներին մարդասիրական օգնություն տրամադրելու հարցում։ Նա կոչ է արել իսրայելական կողմին թույլ տալ ավելի շատ մարդասիրական օգնություն հասցնել անկլավ և ապահովել հումանիտար աշխատողների անվտանգությունը։
«Մարդասիրական օգնությունը չի կարող լինել երկրորդական գործոն կամ սակարկության առարկա։ Անմեղ մարդկանց կյանքը պաշտպանելն ու փրկելը պետք է առաջնահերթություն լինի»,- ասել է նա՝ դիմելով Իսրայելի իշխանություններին։