Ադրբեջանի ԱԳՆ-ն քննադատել է Արարատ Միրզոյանի հարցազրույցը թուրքական «Անադոլու»-ին

Լուրեր

07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն քննադատել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի՝ թուրքական «Անադոլու» գործակալությանը տված հարցազրույցը՝ ասելով, որ նրա հայտարարությունները, իբր, չեն արտացոլում իրերի իրական վիճակը։

«Հայաստանի արտաքին գործերի նախարարի հայտարարությունները, որոնք ուղղված են մոլորեցնելու միջազգային հանրությանը, չեն արտացոլում իրերի իրական վիճակը»,- ​​ասել է Հաջիզադեն՝ նշելով, թե ՀՀ ԱԳ նախարարը, որը խոսում է  ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ճանաչման կարևորությունը, 1991թ. Ալմաթիի հռչակագրի նշանակությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանների սահմանազատման հարցում, ինչպես նաև ինքնիշխանության, իրավասության սկզբունքների պահպանման կարևորությունը և երկրների իրավահավասարությունը տարածաշրջանում տրանսպորտային կապեր հաստատելու և տնտեսական հարաբերություններ հաստատելու համար, իբր, «կոծկում է Հայաստանի կողմից վերը նշված սկզբունքների 30 տարվա խախտումները»։

«Լայնորեն հայտնի են Հայաստանի վերապահումներն Ալմաթիի հռչակագրին միանալու վերաբերյալ, որին նա հաճախ հղում է անում, ինչպես նաև գոյություն ունեցող օրենսդրական ակտերի առկայությունը, որոնք դեմ են Ղարաբաղը որպես Ադրբեջանի անբաժանելի մաս ճանաչելուն։ Այն, որ հայկական կողմը, հակառակ ձեռք բերված պայմանավորվածություններին ու պարտավորություններին, վերջին երեք տարիների ընթացքում տարբեր պատրվակներով խոչընդոտել է հաղորդակցությունների բացմանը, չի առաջարկել խնդրի լուծման գործնական տարբերակներ՝ համաձայնության գալու համար, այլ միայն մի շարք պոպուլիստական ​​հայտարարություններ է արել, տարածաշրջանում համագործակցությանը չնպաստող գործոններից է։ Ադրբեջանի դեմ նման սադրիչ հայտարարություններ անելու փոխարեն՝ Հայաստանը պետք է կատարի իր միջազգային պարտավորությունները և նպաստի խաղաղ գործընթացին ոչ թե խոսքով, այլ գործով»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը։

Հաջիզադեն, փաստորեն, չի հերքում ՀՀ ԱԳ նախարարի հայտարարությունը, որ երկու հիմնական հարցերում Ադրբեջանը խոչընդոտում է գործընթացին։ Դրանցից առաջինը վերաբերում է երկու երկրների սահմանների որոշման սկզբունքներին, իսկ մյուսը՝ տարածաշրջանային կապերին ու տրանսպորտային գծերի ապաշրջափակմանը։

Էմմա Չոբանյան