2023 թվականին ներգղթյալների ամենամեծ թիվն է զոհվել․ ՄԱԿ

Լուրեր

07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
Բոլորը

2023 թվականին աշխարհում միգրացիոն երթուղիներում ամենաշատ մարդիկ են զոհվել 2014 թվականից սկսած՝ տվյալների հավաքագրման արդյունքներով: ՄԱԿ-ի Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) անհետ կորած միգրանտների նախագիծը գրանցել է, ընդհանուր առմամբ, 8,565 զոհ, ինչը 20 տոկոսով ավելի է նախորդ տարվա համեմատ: Նախորդ ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է 2016 թվականին (8,084 մահ)։

Սրա հետ մեկտեղ, մահացած միգրանտների մոտ կեսը խեղդվել է, ինը տոկոսը մահացել է ավտովթարների և յոթ տոկոսը՝ բռնության հետևանքով։ Միջերկրական ծովը միգրացիոն ամենավտանգավոր ճանապարհն է։

Ընդհանուր առմամբ, 10 տարի առաջ «Անհետ կորած միգրանտների» ծրագրի մեկնարկից հետո ավելի քան 63,700 մարդ է մահացել, որոնց գրեթե կեսը՝ Միջերկրական ծովում: Ըստ այդ տվյալների՝ Միջերկրական ծովը շարունակում է մնալ ամենավտանգավոր միգրացիոն ուղին, որտեղ անցյալ տարի զոհվել է առնվազն 3129 մարդ, իսկ 2024-ի երկու ամսվա ընթացքում՝ 254 միգրանտ:

Կազմակերպությունը շեշտում է, որ իրական թվերը կարող են զգալիորեն ավելի բարձր լինել, քանի որ վիճակագրության մեջ ներառված են միայն հաստատված մահերը: Եթե, օրինակ, միգրանտների անօրինական փոխադրմամբ զբաղվող նավը գիշերը լքում է ափը և հետագայում ոչ մի տեղ չի հայտնվում, ապա մարդկանց մահը մնում է առանց փաստաթղթավորման։

Նույնքան դժվար է մահվան դեպքեր հայտնաբերել Կոլումբիայի և Պանամայի միջև վտանգավոր ջունգլիների միջանցքում, որով անցնում են հարավամերիկացի շատ միգրանտներ:

«Անհետ կորած միգրանտների» նախագիծը մեկնարկել է 2014 թվականին այն բանից հետո, երբ Միջերկրական ծովում գտնվող իտալական Լամպեդուզա կղզու ափերի մոտ երկու նավերի խորտակման հետևանքով բազմաթիվ զոհեր են գրանցվել: