«Ուրիշ հարց չկա, զուտ Հայաստան-Ռուսաստան  հարաբերություններում առկա խնդիրներն են»․ «Մաքս Ֆիշ»-ը՝ «Ռոսսելխոզնադզոր»-ի հայտարարության մասին  

Լուրեր

05.06.2026 | 02:00
ՌԴ-ից մարդկանց ստիպելով բերում են իրենց օգտին քվեարկելու․ Փաշինյանը՝ «Ուժեղ Հայաստանի» մասին․ ՏԵՍՆՅՈՒԹ
05.06.2026 | 01:57
Հայրս հրաշքով է փրկվել, Հոկտեմբերի 27-ին ԱԺ դահլիճում է եղել․ Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 01:53
Փաշինյան-Կարապետյան բանավեճ 300 հազար ադրբեջանցիների թեզը օրակարգ բերելու մասին․ ի՞նչ է նշված ԱՀԾ զեկույցում
05.06.2026 | 01:41
Մանդատները վա՞յր եք դնելու և ապալեգիտիմացնեք ԱԺ-ն, թե՞ մնալու եք․ Սպարտակ Կյուրեղյանը՝ Կարապետյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 01:39
Փաշինյանի պնդումը Սամվել Կարապետյանի անձնագրի մասին․ ФСБ-ի մասին հիշատակումը խեղաթյուրված է
05.06.2026 | 01:33
ԵԱՀԿ մինսկի խումբը միշտ խաղացել է երկդիմի խաղ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 01:23
ՔՊ-ն ամենաշատ գումարն է ծախսել քարոզչության վրա․ Թաթոյանը ճիշտ է
05.06.2026 | 01:18
Բռնաբարեցիք ձեր 300.000 հազար ադրբեջանցիներով․ Լևոն Շիրինյանը՝ Նարեկ Կարապետյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 01:14
Սամվել Կարապետյանը Ֆրանսիայում չի հետախուզվում․ Փաշինյանի պնդումը սխալ է
05.06.2026 | 01:13
Ես փակել եմ ԼՂ էջը, որ ձեր երեխաները ապրեն. Փաշինյանը` բանավեճի մասնակիցներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 01:05
Ասել են` ուզում ենք գնանք՝ ՌԴ, զանգել եմ Պուտինին, օդանավն էլ տվել եմ, չեն գնացել․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 00:59
Չափավորեք Ձեզ․ վեճ Արման Թաթոյանի և Արման Բաբաջանյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 00:53
«Վալերյանկա եմ բերել, ակնկալում էի, որ լարված է լինելու», «Բերել եք, խմեք»․ թեժ բանավեճ Փաշինյանի և Թաթոյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 00:45
Թող գա տեսնենք` ով ա կատուն, ով` առյուծը. Փաշինյանը` Ծառուկյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 00:35
Փաշինյանը՝ Ծառուկյանի և Մինասյանի գույքերի բռնագանձման մասին․ որքանն է հաստատվում պաշտոնական աղբյուրներով
Բոլորը

Factor.am հայտնել էր, որ «Ռոսսելխոզնադզոր»-ը հայտարարել է Հայաստանից արտահանված ձկնկիթում «խախտումների հայտնաբերման» մասին։ Ըստ այդմ, ժամանակավորապես սահմանափակվել են «Մաքս Ֆիշ» ընկերության ծիածանափայլ իշխանի կարմիր հատիկավոր ձկնկիթի և սառեցված ձկնկիթի մատակարարումները: Ռուսական գերատեսչությունը պնդում է, որ դրանցում հայտնաբերվել են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ։

Արարատի մարզի Սայաթ-Նովա բնակավայրում գործող «Մաքս Ֆիշ» ընկերությունից Factor.am-ին տեղեկացրին, որ ռուսական կողմից դեռ պաշտոնական գրություն չեն ստացել։ Ընկերության ներկայացուցիչը, որը ցանկացավ անանուն մնալ, նշեց, որ իրենց համար դեռ պարզ չէ՝ արգելքը վերաբերում է միայն ձկնկիթին, թե նաև ձուկ չեն կարող արտահանել։ Չնայած ռուսական կողմը դեռ պարզաբանումներ չի տվել, բայց անորոշ վիճակից ելնելով, «Մաքս Ֆիշ»-ը վերջին օրերին դադարեցրել է արտահանումը։

Ձկնարտադրությամբ զբաղվող ընկերությունը իր արտադրանքը 2016-ից բացառապես Ռուսաստան է արտահանում։ Ինչպես փաստում են ընկերությունից՝  առաջին անգամ են նման խնդրի բախվում։ Ընկերության ներկայացուցիչը նշեց, որ պաշտոնական հայտարարությամբ հանդես կգան, բայց մինչ այդ շեշտեց, որ այս ամենում քաղաքական ենթատեքստ են տեսնում:

«Ուրիշ հարց չկա, զուտ երկրների՝ Հայաստան- Ռուսաստան  հարաբերություններում առկա խնդիրներն են, քանի որ այլ մթերքների դեպքում էլ եղան՝ կաթնամթերքի, «Ջերմուկ»-ի»,-նկատեց մեր զրուցակիցը։

Ընկերության ներկայացուցիչը նաև հավաստիացրեց, որ արտահանվող ձկնամթերքի խմբաքանակից նաև տեղում են ստուգումներ անցկացնում, և որևէ խնդիր չի հայտնաբերվել։

Ըստ նրա՝ անգամ եթե ձկնկիթում իսկապես մանրէներ են հայտնաբերել, դրանք կարող են փոխանցված լինել օդից, եթե ռուսական կողմում նմուշառումն իրականացված լինի ոչ ստերիլ պայմաններում։

Ըստ Infocom հրապարակած տվյալների՝ «Մաքս ֆիշ» ՍՊԸ-ի սեփականատերը ռուսաստանաբնակ գործարար Արմեն Բաբկենի Կարապետյանն է։ Վերջինս ունի 11 խորքային գործող հոր Արարատի մարզի Սայաթ-Նովա գյուղում և 4 խորքային հոր Գայ գյուղում։

Ըստ պետական ռեգիստրում նշված տեղեկությունների՝ «Մաքս ֆիշ» ընկերության հիմնադիրը Կալիպսե Մանուկյանն է։

Նկատենք, որ նախորդ տարի Կառավարության նիստերից մեկի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուշադրություն էր հրավիրել արտադրվող ձկնամթերքի որակի խնդրի վրա։

«Մեզ հարց պետք է տանք՝ այդ ձկնաբուծարաններում, երբ ձկան բտման պրոցես է տեղի ունենում, շուկայում հայտնված ապրանքը որքանո՞վ է համապատասխան սննդի անվտանգության կանոններին, դա ի՞նչ ազդեցություն է ունենում մեր առողջապահական համակարգի վրա, մեր առողջության վրա։ Ես համաձայն չեմ այն տրամաբանության հետ, որ պատանդի կարգավիճակով պետք է անընդհատ որոշումներ կայացնենք և փոխենք։ Մենք 1,5 տարի առաջ ենք որոշում կայացրել և մարդկանց ժամանակ տվել, որ ներդրումներ անեն։ Իսկ ո՞վ է ասել, որ պետք է եկամուտներ ստանան և կասկածելի ապրանք թողարկեն, հետո էլ շանտաժի ենթարկեն, թե կսնանկանանք։ Դա ձեր ռիսկն է»,- դիմելով ձկնաբույծներին՝ ասել էր գործադիրի ղեկավարը։

Նա հանձնարարել էր  սննդի անվտանգության տեսչությանը խիստ վերահսկողություն սահմանել՝ արդյոք ձկնաբուծարանում արտադրված ձուկը համապատասխանում է սննդի անվտանգության ստանդարտներին։

«Էդ լոբբինգը դադարեցրեք, ոչ մեկ ինձ մոտ չմտնի, չասի՝ ձկնաբուծարանները կփակվեն, թո՛ղ փակվեն, որոշումը չի հետաձգվելու»,- զգուշացրել էր Փաշինյանը։ Փաշինյանի հանձնարարության հետ կապված Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը նախորդ տարի ստուգումներ էր կատարել Հայաստանի բոլոր ձկնաբուծարաններում և տարատեսակ խախտումներ էր արձանագրել։

ՍԱՏՄ Իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Անուշ Հարությունյանը Factor.am-ին փոխանցեց, որ վարչապետի հանձնարարականի շրջանակներում ուսումնասիրություններ են կատարվել նաև «Մաքս Ֆիշ» ընկերությունում, բայց խախտում չի արձանագրվել։

Նկատենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ ռուսական կողմը հայտարարում է, որ հայկական այս կամ այն արտադրանքում խնդիրներ կան։

Հիշեցնենք, որ ռուսական պետական գործակալությունը նախորդ տարվա դեկտեմբերի 28-ից մինչև փետրվարի 12-ին էլ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանին պատկանող «Ջերմուկ Գրուպ»-ի առանձին խմբաքանակների վաճառքն էր արգելել Ռուսաստանում, ինչի պատճառը, ըստ հայտարարության, Վլադիկավկազի բնակչի կերակրափողի այրվածքի մասին տեղեկությունն էր։ Համաձայն ռուսական կողմի՝ քաղաքացին այրվածք էր ստացել և մահացել հանքային ջրի փակ շշի պարունակությունը խմելու հետևանքով, որը ինչպես հետո պարզվել էր, իբր, քացախաթթու է։ Հայկական կողմի պատասխանը շատ չուշացավ։ ՍԱՏՄ-ից  հայտնեցին, որ ռուսական կողմի ահազանգից հետո «Ջերմուկ Գրուպ»-ում վերստուգում է եղել, որի արդյունքում արձանագրվել է՝ «Ջերմուկի» պարունակության մեջ չի կարող քացախ լինել, դա նաև տեխնիկապես հնարավոր չէ:

Դրանից առաջ էլ խնդիրներ առաջացան հայկական բանջարեղենի հետ․ Վերին Լարսից հայկական բեռնատարները վերադառնում էին, քանի որ Ռուսաստանը պնդում էր, թե ապրանքները ֆիտոսանիտարական պահանջներին չեն համապատասխանում։

Իսկ ավելի վաղ նաև կոնյակի և կաթնամթերքի հետ էին խնդիրներ առաջացել։ 

 

Մանյա Պողոսյան