Վերլուծելով անցյալը՝ մենք նայում ենք ներկային ու ապագան կառուցելու հստակ հեռանկարներին. Միրզոյանի ուղերձը

Լուրեր

07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
Բոլորը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ուղերձ է հղել դիվանագետի օրվա կապակցությամբ, որը ներկայացնում ենք ստորև.

«Այսօր ՀՀ դիվանագիտական համակարգը նշում է մասնագիտական տոնը՝ ՀՀ դիվանագետի օրը:
32 տարի առաջ՝ հենց այս օրը, Հայաստանի նորանկախ Հանրապետության դրոշը ծածանվեց ՄԱԿ կենտրոնակայանում՝ Նյու Յուրքում։ Այս օրը խորհրդանշեց մեր ժողովրդի նվիրական ձգտումն ապրել ազատ, անկախ, ինքնիշխան և ժողովրդավարական Հայաստանում և մեր հավատարմությունը կառուցել Հայաստանի արտաքին քաղաքականությունը՝ ուղենիշ ունենալով ՄԱԿ կանոնադրության նպատակներն ու սկզբունքները: Պատահական չէ, որ հենց անկախ ազգերի ընտանիքին՝ ՄԱԿ-ին, ՀՀ անդամակցության օրը՝ մարտի 2-ը, հետագայում հռչակվեց որպես դիվանագետի և դիվանագիտական ծառայության օր Հայաստանում:

Հայաստանի Հանրապետությունն անցել և շարունակում է անցնել բազմաթիվ դժվարությունների միջով: Այսօր էլ մեր երկրի առջև ծառացած են մեծագույն մարտահրավերներ, որոնց խորը գիտակցումն ու արժանապատիվ հաղթահարումը պահանջում է գերմարդկային ջանքերի գործադրում և անձնուրաց ծառայություն: Գլոբալ անորոշությունների պայմաններում այսօր էլ մենք բախվում ենք ծանր փորձությունների, որոնց հաղթահարումը, նվիրական հեռանկարների հասնելը հնարավոր է միայն պետականության արժևորման, անհատական ու հավաքական նվիրումի ճանապարհով:

Մեր ճանապարհին եղել են էական հաջողություններ և ձեռքբերումներ: Վստահ եմ, որ մեզանից յուրաքանչյուրը գիտակցում է իր յուրովի առաքելությունն՝ անշեղորեն և հետևողականորեն ամրապնդելու ՀՀ անկախությունն ու պետականությունը, առաջ մղելու մեր առաջնահերթությունները՝ որպես ինքնիշխան երկիր, որպես տարածաշրջանային գործընկեր, որպես միջազգային համակարգի պատասխանատու անդամ:

Վերլուծելով անցյալը՝ մենք նայում ենք ներկային ու ապագան կառուցելու հստակ հեռանկարներին, այդ թվում՝ տարածաշրջանում խաղաղության և հարևանների հետ հարաբերությունների կարգավորման առումով:

Շնորհավորում եմ ԱԳՆ բոլոր դիվանագետներին՝ թե՛ ԱԳՆ կենտրոնական համակարգում, թե՛ արտերկրում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմիններում, և մաղթում կայուն հաջողություններ մեր ընդհանուր առաքելության շարունակական կյանքի կոչման հարցում»,- ասված է ուղերձում: