Ավարտվել է 2023 թ. օգոստոսի 31-ին Վանաձորում տեղի ունեցած զինված միջադեպի վերաբերյալ վարույթից անջատված մասի նախաքննությունը

Լուրեր

15.05.2026 | 23:20
Հուլիսի 1-ից Երևան-Բուխարեստ նոր ուղիղ չվերթ կմեկնարկի
15.05.2026 | 23:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.05.2026 | 22:57
2026-ի առաջին 5 ամսում հայտնաբերվել և հանձնվել է 825 միավոր զենք․ ՆԳՆ
15.05.2026 | 22:45
Արցախը «հաջողությամբ» տապալելուց հետո այս իշխանությունը պետք է հեռանա․ նա խոստացել էր պաշտպանել, բայց կորցրինք․ Ալեքսան Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 22:35
Իրանի դեմ պատերազմի սկսվելուց ի վեր Ադրբեջանում ավելի քան 220 կրոնական գործիչ է ձերբակալվել
15.05.2026 | 22:22
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
15.05.2026 | 22:08
ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի ներկայացուցիչների հետ քննարկվել են ընտրական գործընթացի և դիտորդական առաքելության գործունեության հարցեր
15.05.2026 | 21:54
«Մեկին հինգ ենք պատասխանելու». Քոչարյանն ու Փաշինյանը որոշել են խոսքի տակ չմնալ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 21:44
Իրանը «չի վստահում» ԱՄՆ-ին․ կբանակցի միայն այն դեպքում, եթե Վաշինգտոնը լուրջ լինի. Արաղչի
15.05.2026 | 21:30
Դեմ ենք ԵՏՄ-ից դուրս գալուն․ երկրի վիճակն այնպես կփոխվի, որ ռիսկերը կբերեն տնտեսության փլուզում․ Միքայել Մելքումյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 21:18
Կրեմլամետ «Մատրյոշկայի» արշավը Փաշինյանի դեմ ավելի մասշտաբային է, քան ԱՄՆ-ում, Գերմանիայում և Լեհաստանում անցկացված ընտրություններինը միասին. անդրադարձ
15.05.2026 | 21:07
Նուռնուսի ամառանոցներից մեկում հրդեհ է բռնկվել
15.05.2026 | 20:55
36 երկիր մտադիր է միանալ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի գործով հատուկ տրիբունալի աշխատանքին
15.05.2026 | 20:35
ՌԴ-ից սպառնալիք կա՝ եթե երկաթուղու հարցով կտրուկ քայլերի դիմեք, կօգտագործեն տնտեսական լծակներ․ ՀՀ-ն դիլեմայի առաջ է․ Տիգրան Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 20:25
Նիկոլայ Ծատուրյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողով
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է 2023 թվականի օգոստոսի 31-ին Վանաձոր քաղաքի սգո սրահներից մեկի դիմաց տեղի ունեցած զինված միջադեպի առթիվ նախաձեռնված քրեական վարույթից անջատված մասի նախաքննությունը․ տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից։

Նշված օրը ժամը 16:15-ին, նախ ահազանգ էր ստացվել Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղում կրակոցներ հնչելու վերաբերյալ։ Ավելի ուշ՝ 16:51-ին, հաղորդում էր ստացվել նաև «Վանաձոր բժշկական կենտրոն»-ից այն մասին, որ ձախ ազդրի պատռված վերքով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Վանաձոր քաղաքի 29-ամյա բնակիչ։

Իրականացված քննությամբ պարզվել է միջադեպին մասնակիցների շրջանակը, նրանց ինքնությունները, ինչպես նաև հանցագործության կատարման շարժառիթը։

Մասնավորապես փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Վանաձորի 33-ամյա բնակիչը լարված, անբարյացակամ փոխհարաբերությունների մեջ է գտնվել Եղեգնուտ գյուղի բնակչի հետ՝ վերջինիս և իր ընկերոջ միջև տեղի ունեցած վիճաբանության, ինչպես նաև անձնական այլ հարցի պատճառով, և մտադրվել է վրեժխնդիր լինել վերջինից։

Այդ նպատակով, իր հանցավոր մտադրությունն իրագործելու համար, իր մոտ կրելով ապօրինի կերպով ձեռք բերած «ՏՏ» տեսակի ատրճանակին նմանվող ատրճանակ և դրանից կրակելու համար նախատեսված փամփուշտներ, 33-ամյա տղամարդը խմբով՝ ընկերոջ և քննությամբ դեռևս ինքնությունը չպարզված անձի հետ, Եղեգնուտի բնակչին կյանքից զրկելու դիտավորությամբ, 2023թ. օգոստոսի 31-ին գնացել է Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղում գործող սգո սրահի տարածք, դարանակալել։

Տեսնելով, որ Եղեգնուտի բնակիչը ընկերոջ հետ դուրս է գալիս սգո սրահի տարածքից և մոտենում իր մեքենային՝ խմբի անդամները դեռևս ինքնությունը չպարզված անձի կողմից վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով մոտեցել են նրանց։ Իջնելով մեքենայից, փոխլրացնելով մեկը մյուսի գործողությունները, վտանգի տակ դնելով նաև սգո սրահից դուրս եկող այլ անձանց կյանքն ու առողջությունը՝ 33-ամյա տղամարդն ու նրա ընկերը ժամը 16:10-ի սահմաններում կրակոցներ են արձակել Եղեգնուտի բնակչի ուղղությամբ։

Արդյունքում վնասվել է դեպքի վայրում կայանված «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենան, որի սրահում գտնվել է ավտոմեքենայի սեփականատերը:

Սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ ինքնապաշտպանվելու նպատակով Եղեգնուտի բնակիչն ատրճանակից, վերջինիս՝ դեպքի վայրում եղած եղբոր որդին՝ ինքնաձիգից կրակոցներ են արձակել և անզգուշությամբ հրազենային վնասվածքներ պատճառել Եղեգնուտի բնակչի 29-ամյա ընկերոջը, ով մինչ այդ ռազմամթերք չհանդիսացող ձայնային պայթուցիչ է նետել 33-ամյա տղամարդու ու նրա ընկերոջ ուղղությամբ, ինչից հետո վերջիններս դիմել են փախուստի:

33-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով, 335-րդ հոդվածի 1-ին մասով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, որը հետագայում փոխարինվել է տնային կալանքով` համակցված բացակայելու արգելքով և 5մլն դրամի չափով գրավով։

Նրա վերաբերյալ վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու նպատակով։

Ավելի վաղ դատարան են ուղարկվել նաև Եղեգնուտի բնակչի եղբորորդու վերաբերյալ վարույթի նյութերը, ում մեղադրանք էր ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելը, պահելը կամ կրելը)։

33-ամյա տղամարդու ընկերոջ մասով քրեական վարույթը կասեցվել է՝ նրա հետախուզման մեջ գտնվելու հիմքով։

Վերջիններիս հետ դեպքի վայրում եղած երրորդ անձի ինքնությունը պարզելու մասով նախաքննությունը շարունակվում է։