Նորագյուղ թաղամասը՝ Երևանի նոր կենտրոն. քաղաքապետ Ավինյանը հանդիպել է ֆրանսիացի ճարտարապետների հետ

Լուրեր

07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Երևանում նախատեսվող քաղաքաշինական խոշոր ծրագրերի շարքում համայնքը դիտարկում է նաև Նորագյուղ թաղամասի վերակառուցման նախագիծը: Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ այն ոչ միայն հնարավորություն կտա Երևանի պատմական թաղամասում համատեղել քաղաքային միջավայրի նորն ու ավանդականը, այլև լուծումներ կտա տասնամյակներ շարունակ կուտակված խնդիրներին: Նախագծի հետ կապված հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի և ֆրանսիացի հեղինակավոր ճարտարապետների հանդիպման ժամանակ, ովքեր խոշոր նախագծեր են իրականացրել բազմաթիվ երկրներում:

Շնորհակալություն հայտնելով այցի համար՝ քաղաքապետ Ավինյանն ընդգծել է, որ քաղաքաշինական մասշտաբային ծրագրերի իրականացման ընթացքում հաշվի են առնվում այն տարածքները, որտեղ կա մեծ ներուժ՝ նոր միջավայր ձևավորելու և կուտակված խնդիրներին լուծում տալու համար:

«Նորագյուղ թաղամասի Downtown ծրագրով մենք նպատակ ունենք բեռնաթափել քաղաքի փոքր կենտրոնն ու ձևավորել նոր դիմագիծ՝ ժամանակակից Երևանի համար»,- նշել է քաղաքապետը:

Կարևորելով նմանատիպ նախագծերի իրականացումը՝ ճարտարապետ Ժան-Միշել Վիլմոտը նշել է, որ տպավորված է թաղամասի աշխարհագրական դիրքով ու առանձնացված իր կոլորիտով:

«Ես երջանիկ եմ, որ կարողացա բացահայտել Երևանը, տեսնել Արարատն ու մասնակցություն ունենալ նման նախագծի մշակման աշխատանքներին: Պարոն քաղաքապետ, շատ հավանեցի Ձեր գաղափարը, այն իրականում կարող է դառնալ բանուկ, աշխույժ ու հարմարավետ թաղամաս, որը նաև կից է կենտրոնին: Այս նախագծի մեջ մենք տեսնում ենք քաղաքաշինական պուրակ՝ Երևանի գողտրիկ կենտրոնում»,- նշել է Ժան-Միշել Վիլմոտը:

Ֆրանսիացի ճարտարապետներն այս օրերին կշարունակեն ուսումնասիրել թաղամասի խնդիրները, զարգացման հեռանկարներն ու ներկայացնել հայեցակարգային առաջարկներ: