Լիտվայի և Լատվիայի ՆԳ նախարարությունների հետ համագործակցությունն ամրապնդվում է. ՆԳՆ

Լուրեր

07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
Բոլորը

ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը փետրվարի 26-ին ընդունել է Լիտվայի և Լատվիայի Ներքին գործերի նախարարությունների պատվիրակությանը՝ Լիտվայի ՆԳ նախարարությանը կից հանրային անվտանգության ծառայության ղեկավարի պաշտոնակատար, գնդապետ Առունաս Պաուլաուսկասի գլխավորությամբ։

ՆԳՆ-ից տեղեկացնում են, որ ողջունելով հյուրերին՝ Վահե Ղազարյանը բարձր է գնահատել Լիտվայի և Լատվիայի ՆԳ նախարարությունների հետ ձևավորված սերտ համագործակցությունը, որն ընդգրկում է տարբեր ուղղություններ։

Նա կարևորել է հանրային անվտանգության ոլորտում համագործակցության ընդլայնումը և պատրաստակամություն է հայտնել շարունակելու արդյունավետ փոխգործակցությունը։

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Առունաս Պաուլաուսկասը նշել է, որ համագործակցության շնորհիվ արդեն իսկ կան դրական արդյունքներ, որոնք պետք է ամրացնել և զարգացնել։

Լատվիայի պետական ոստիկանության հասարակական կարգի գլխավոր վարչության պետի տեղակալ, գնդապետ Անսիս Պումպուրսը կարևորել է ՆԳ նախարարությունների աշխատակիցների փոխայցերն ու փորձի փոխանակումը։

Հանդիպմանը քննարկվել են նաև ՆԳՆ ոստիկանությունում ընթացող բարեփոխումների, մասնավորապես՝ պարեկային ծառայության կայացմանը, քրեական և համայնքային ոստիկանությունների, ոստիկանության գվարդիայի ձևավորմանն ուղղված աշխատանքներին վերաբերող հարցեր։

Փետրվարի 27-ին ՆԳՆ ոստիկանության զորքերում պատվիրակությունը հյուրընկալվել է ղեկավար կազմին։

շՈղջունելով հյուրերին՝ Ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ, գնդապետ Հայկ Բաբայանը նշել, որ աշխատանքային այցը լավ հնարավորություն է անդրադառնալու հայ-լիտվական և հայ-լատվիական իրավապահ համակարգերի փոխգործակցության օրակարգին, քննարկելու այն ընդլայնելու հնարավորությունները:

Լիտվացի և լատվիացի գործընկերները շնորհակալություն են հայտնել ջերմ ընդունելության համար՝ պատրաստակամություն հայտնելով ընդլայնելու աշխատանքային համագործակցությունը։

Հանդիպումից հետո, շրջայցի ընթացքում, հյուրերը ծանոթացել են Ոստիկանության զորքերի շենքային պայմաններին և առկա տեխնիկական հնարավորություններին:

Լիտվացի և լատվիացի գործընկերներին օպերատիվ լսարանում տեսանյութերով ներկայացվել է Ոստիկանության զորքերի օպերատիվ-մարտավարական գործունեությունը։ Հյուրերը նույնպես ներկայացրել են իրենց գործունեության առանցքային ուղղությունները։

Այցի հաջորդ օրը պատվիրակությունը ծանոթացել է նաև Ոստիկանության զորքերի սպառազինությանը, ավտոմոբիլային և հատուկ տեխնիկային։

Այնուհետև Հավերժության պուրակում հյուրերին ներկայացվել է Ոստիկանության զորքերի մարտական ուղին, իսկ թանգարանում նրանք ծանոթացել են կառույցի ստեղծման, ձևավորման և կայացման պատմությանը:

Այցի երրորդ օրը պատվիրակության անդամներն այցելել են Ոստիկանության զորքերի զորամասերից մեկը:

Մասնագիտական հարցերին, իրավիճակային խնդիրներին և դրանց լուծանը վերաբերող հարցերի քննարկումից հետո լիտվացի և լատվիացի գործընկերները դիտել են զորքի հանդերձանքի և գործողությունների ցուցադրությունը։ Ցուցադրական ելույթներով հանդես են եկել նաև Ոստիկանության զորքերի պատվո պահակախումբն ու նվագախումբը: Այնուհետև հյուրերը ծաղիկներ են խոնարհել սահմանների պաշտպանության և ծառայության ժամանակ զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշապատին։

Այցի ընթացքում պատվիրակությունը հյուրընկավել է նաև ՆԳՆ կրթահամալիրում։ Հյուրերին դիմավորել են Կրթահամալիրի պետ, ոստիկանության գնդապետ Մանուկ Մուրադյանը և ղեկավար կազմը։

Հյուրերը ծանոթացել են ՆԳՆ կրթահամալիրի կառուցվածքին և առաքելությանը։ Ներկայացվել են իրականացվող բարեփոխումները և առաջիկա ծրագրերը։ Ընդգծվել է ձևավորման փուլում գտնվող Ոստիկանության գվարդիայի ուսումնական ծրագրերի մշակման, ինչպես նաև օրենսդրական և պրակտիկ լուծումների ընթացքն ու տեսլականը։

Հյուրերը նույնպես ներկայացրել են նշված ոլորտներում Լիտվայի և Լատվիայի փորձը, ծառայությունների ձևավորման ընթացքը։
Պատվիրակության անդամները շրջել են կրթահամալիրի տարածքում, այցելել կրիմինալիստիկայի հատուկ լսարաններ, փորձակայան, դեպքի վայրի զննության վիրտուալ լսարան, ֆիզիկական պատրաստականության դահլիճներ և ոստիկանության թանգարան։

Ամփոփելով հանդիպման արդյունքները՝ կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակելու համագործակցությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։