Վթարի պատճառով Տաջիկստանի մի մասը մի քանի ժամ մնացել է առանց էլեկտրականության

Լուրեր

07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
Բոլորը

Տաջիկստանի մի մասն այսօր մնացել է առանց էլեկտրականության։ Ժամը 11:10-ի սահմաններում երկրի էներգետիկ համակարգում խափանում է տեղի ունեցել։ Խափանումների մասին առաջինը հայտնել են մայրաքաղաքի բնակիչները։ Դուշանբեն մի քանի ժամ մնացել է առանց էլեկտրականության, իսկ որոշ շրջաններում ջեռուցում և ջուր ևս չի եղել։ Քաղաքի բնակիչները բողոքել են նաև բջջային կապի և ինտերնետի հետ կապված խնդիրներից, հայտնում է Asia-Plus-ը։

Մայրաքաղաքի հետ գրեթե միաժամանակ էլեկտրաէներգիայի անջատումների մասին են հայտնել նաև հանրապետության մի շարք մարզերում։ Asia-Plus-ի ընթերցողները հայտնել են Խուջանդում և Սուղդի շրջանի որոշ շրջաններում էլեկտրաէներգիայի  անջատումների մասին:

Երկրի մի շարք այլ շրջաններում նույնպես լույս չի եղել, սակայն դա, ըստ աղբյուրի, կարող է պայմանավորված լինել հովհարային հոսանքազրկմամբ։

Asia-Plus-ի աղբյուրները հայտնել են Նուրեկի հիդրոէլեկտրակայանում վթարի մասին։ Արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության կոմիտեից հայտնել են, որ վթարը տեղի է ունեցել Դուշանբեի էլեկտրական ցանցերում, ինչի հետևանքով քաղաքը հոսանքազրկվել է տեղական ժամանակով 11.10-ից մինչև 13.54-ը։

Գործակալության զրուցակիցը նշել է, որ ենթակայանի ավելորդ ծանրաբեռնվածությունը, որը էլեկտրաէներգիա է ստանում «Նուրեկ» ՀԷԿ-ից, առաջացել է կտրուկ ցրտի պատճառով, ինչի հետևանքով էլեկտրաէներգիայի սպառումը մեծացել է, իսկ ջրամբարի մակարդակը՝ կտրուկ իջել։