Գերմանիայում հասարակական տրանսպորտը կաթվածահար է եղել գործադուլի պատճառով

Լուրեր

27.11.2026 | 15:07
Սերժ Սարգսյանը վճարունակ չէ կիրառված արգելանքի պատճառով
27.11.2026 | 14:58
20 000 կարմրախայտի մանրաձուկ է Գետիկ բաց թողնվել. ՇՄ նախարար
27.11.2026 | 14:49
Կասեցվել է «Էջմիածին կաթ» ընկերության արտադրատեսակների արտադրությունը
27.11.2026 | 14:40
Արթուր Վանեցյանի հորեղբորորդին՝ ապօրինի գույքի բռնագանձման գործով պատասխանող
27.11.2026 | 14:38
Հարություն Հարությունյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
27.11.2026 | 14:31
Արտավազդ Քարամյան․ «Գևորգ Ղազարյանի հետ հանդիպումն ինձ հավատ ներշնչեց»
27.11.2026 | 14:21
ԱՄՆ-ն Գրենլանդիայում ռազմական բազան ընդլայնում է․ 500 միլիոն դոլարի ծրագիր է դիտարկվում
27.11.2026 | 14:14
Մեսրոպ Մանուկյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
27.11.2026 | 14:07
Ջերմաստիճանը կնվազի, որոշ շրջանում ձյուն կգա
27.11.2026 | 13:59
Հաստատվել է բուհերի 2027-2028 ուստարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը
27.11.2026 | 13:50
«Դա նույնն է, թե ինչ-որ մեկն այդպես խոսեր Հիտլերի մասին». Զելենսկին մեկնաբանել է Թրամփի՝ Պուտինին «ընկեր» անվանելու հայտարարությունը
27.11.2026 | 13:43
Բաքուն հայ գիտնականներին առաջարկել է «համատեղ ուսումնասիրել», որ Գանձասարն «աղվանական է»
27.11.2026 | 13:40
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
27.11.2026 | 13:36
Դատավորների հայտարարությունը դատական համակարգի պաշտոնական դիրքորոշումը չէ․ ԱՆ
27.11.2026 | 13:28
Թմրամիջոցներ իրացնելու համար մեղադրվող Իլյա Մելիքյանից Գլխավոր դատախազությունը պահանջում է բռնագանձել շուրջ 136 միլիոն դրամ
Բոլորը

Գերմանիայի շատ քաղաքներում մարտի 1-ին հասարակական տրանսպորտի աշխատողների գործադուլ է։ Դաշնային հողերի մեծ մասում ավտոբուսների և քաղաքային երկաթուղային տրանսպորտի տեղաշարժը գործնականում կաթվածահար է, գրում է DW-ի ռուսական ծառայությունը:

Նախազգուշական գործադուլները, որոնք իրականացնելու կոչ է արել Ver.di արհմիությունը, Գերմանիայում ալիքներով տեղի են ունենում շաբաթվա սկզբից, դրանք ազդում են այս կամ այն նահանգի վրա։

Արհմիությունների ակցիայի գագաթնակետը մարտի 1-ի համընդհանուր գործադուլն է դարձել։ Գերմանիայում տեղի են ունեցել նաև կլիմայի պաշտպանության բազմաթիվ ցույցեր, որոնք կազմակերպվել են «Fridays for Future» շարժման կողմից։

Արհմիությունը ցանկանում է բարելավել տրանսպորտային ձեռնարկությունների մոտ 90 հազար աշխատակիցների աշխատանքային պայմանները։ Ver.di-ի պահանջների թվում են աշխատաժամանակի կրճատումը՝ պահպանելով աշխատավարձը, հերթափոխի միջև հանգստի ժամանակի ավելացումը, ավելի շատ արձակուրդային օրերը կամ արձակուրդի գումարի ավելացումը։