ՀՀ-ն դուրս կգա՞ ՀԱՊԿ-ից․ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց Ռուսաստանին․ ի՞նչ է սպասվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
Բոլորը

Մինչ Ռուսաստանը պարզաբանումներ է ակնկալում ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցությունը սառեցնելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարության վերաբերյալ, Հայաստանի վարչապետը ԱԺ-ի ամբիոնից ավելի կոնկրետացրեց իր դիրքորոշումը։

Պնդելով, որ ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտին հստակեցնելու շուրջ բանակցություններն անարդյունք ենք եղել, Փաշինյանը հայտարարեց. «Հիմա մենք դե ֆակտո ենք սառեցրել [անդամակցությունը], և եթե այս պրոցեսը շարունակվի, դե յուրե էլ պիտի սառեցնենք։ Ի՞նչ անենք ուրիշ: 2023 թվականն էլ անցավ, մենք պետք է դիրքավորվենք»։

Հատկանշական է, որ Բեռլինում հայ-ադրբեջանական բանակցային հանդիպմանը զուգահեռ՝ Ադրբեջանի նախագահը պատասխանեց ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի զգուշացմանը Բաքվին, որ ՀՀ տարածքային ամբողջականության ցանկացած խախտում լուրջ հետևանքներ կունենա Եվրամիության և Ադրբեջանի հարաբերությունների վրա: Ալիևը հավաստիացնում է, որ Հայաստանի վրա հարձակվելու պլաններ չունի։

Իրապե՞ս Ադրբեջանը հարձակման պլան չունի և պատերազմի վտանգ այսօր չկա։ Բայց այս քննարկման գլխավոր հարցն է՝ դո՞ւրս գալ ՀԱՊԿ-ից, թե՝ ոչ։ Ինչո՞ւ գնալ կամ չգնալ այդ քայլին։

Factor TV-ի կազմակերպած բանավեճին մասնակցում են Արմինե Մարգարյանը՝ Ռազմաքաղաքական հարցերով փորձագետ, Տիգրան Խզմալյանը՝ Հայաստանի Եվրոպական կուսակցության ղեկավար, Արա Պապյանը՝ ԱԺԲ խորհրդի անդամ, դիվանագետ, Սուրեն Սուրենյանցը՝ Դեմոկրատական այլընտրանք կուսակցության ղեկավար, քաղաքագետ, Դավիթ Խաժակյանը՝ ԼՀԿ փոխնախագահ։

Մանրամասները՝ տեսանյութում։