Վերջին 3 օրերին թուրքական նավահանգիստներից Իսրայել է առաքվել ավելի քան 100 տոննա բեռ

Լուրեր

07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
Բոլորը

Չնայած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կոշտ քննադատությանը Գազայում Իսրայելի ռազմական գործողությունների վերաբերյալ՝ վերջին երեք օրվա ընթացքում թուրքական նավահանգիստներից Իսրայել է փոխադրվել ավելի քան 100 տոննա ապրանք: Այս մասին հայտնում է հետաքննող լրագրողը Մեթին Ջիհանը՝ վկայակոչելով բաց աղբյուրների տվյալները, գրում է Turkish Minute-ը։

Էրդողանը, որը երկար ժամանակ իրեն մահմեդական աշխարհում ներկայացնում էր որպես պաղեստինցիների իրավունքների պաշտպան և Իսրայելի խիստ քննադատ, բազմիցս մեղադրել է Իսրայելին «ահաբեկչական պետություն» լինելու և Գազայում «ցեղասպանություն» իրականացնելու մեջ՝ Իսրայելի կողմից պաղեստինյան անկլավի վրա շարունակվող հարձակումների պատճառով։ Առևտրի ցուցանիշները, սակայն, այլ պատմություն են ներկայացնում։

Ըստ հետաքննող լրագրող Մեթին Ջիհանի՝ թուրքական նավահանգիստներից բեռնափոխադրումները ներառում են ապրանքների լայն տեսականի, ինչպիսիք են պողպատը, ցեմենտը և սննդամթերքը, որոնց հիմնական մատակարարներն են թուրքական ընկերությունները: Հատկանշական է, որ Իսրայելն ուղղակիորեն ներգրավված է այս առևտրում պետական ընկերությունների միջոցով:

Լրագրողը պնդում է, որ կառավարամետ Էրեն Հոլդինգը, որը Իսրայելին ցեմենտի և շինանյութի հիմնական մատակարարներից մեկն է, շարունակում է իր առաքումները անխափան հակամարտության սկզբից ի վեր՝ մատակարարելով ավելի քան 200,000 տոննա նյութեր։ Չնայած շարունակվող հակամարտությանը և Էրդողանի դատապարտումներին՝ Իսրայելը շարունակում է մնալ կարևոր առևտրային գործընկեր Թուրքիայի համար՝ զբաղեցնելով 13-րդ տեղը արտահանման ցուցակում 2023 թվականին։

Երկու երկրների միջև առևտուրն անցյալ տարի կազմել է 5,42 միլիարդ դոլար, ինչը կազմում է Թուրքիայի ընդհանուր արտահանման 2,1 տոկոսը՝ 2022 թվականի 7 միլիարդ դոլարի դիմաց:

Թուրքիայի տրանսպորտի նախարարության տվյալները ցույց են տալիս, որ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում օրական միջինը ութ նավ, ընդհանուր առմամբ, կատարել է 701 ուղևորություն թուրքական նավահանգիստներից դեպի Իսրայել։

Դրանցից 480-ը նավարկել են ուղղակիորեն, իսկ 221-ն օգտագործել են Թուրքիան որպես տարանցիկ երկիր։ Հատկանշական է, որ թուրքական արտահանումն Իսրայել դեկտեմբերին աճել է մինչև 430,6 միլիոն դոլարի՝ նոյեմբերի համեմատ աճելով 34,8 տոկոսով, ինչը վկայում է շարունակական և նույնիսկ աճող տնտեսական հարաբերությունների մասին՝ չնայած քաղաքական հռետորաբանությանը:

Լրագրողի վերջին բացահայտումները ցույց են տալիս, որ Էրդողանի և նրա ընտանիքի հետ կապերով հայտնի որոշ ընկերություններ շարունակում են բիզնես անել Իսրայելի հետ՝ չնայած Գազայի հակամարտության վերաբերյալ Անկարայի կոշտ հակաիսրայելական հռետորաբանությանը:

Էմմա Չոբանյան