Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել, որում Նավալնիի մահը սպանություն է որակվում, իսկ դրանում մեղադրվում է անձամբ Պուտինը

Լուրեր

07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
Բոլորը

Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել ռուս քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի մահվան կապակցությամբ։ Փաստաթղթում ասվում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պետք է պատասխան տա բանտում ընդդիմադիր առաջնորդի սպանության համար, գրում է Current Time-ը։

Բանաձևին կողմ է քվեարկել եվրոպացի 547 պատգամավորներից 506-ը։

«Ռուսաստանի իշխանությունները և անձամբ Վլադիմիր Պուտինն են կրում քրեական և քաղաքական պատասխանատվություն իրենց ամենաուժեղ հակառակորդ Ալեքսեյ Նավալնիի մահվան համար»,- ասվում է բանաձևում։

ԵՄ պատգամավորների կարծիքով՝ Նավալնիի սպանությունն ազդարարում է Ռուսաստանում բռնաճնշումների աճը։ Նրանք պահանջել են ընդդիմադրի մահվան անկախ և թափանցիկ միջազգային հետաքննություն։

Բանաձևում ասվում է, որ Ռուսաստանի քաղաքական համակարգը վերահսկվում է համախմբված ավտորիտար ռեժիմի կողմից համատարած կոռուպցիայով, և Ռուսաստանի ներկայիս ղեկավարությունը, թաքնվելով ժողովրդավարական ընթացակարգերի հետևում, շարունակում է իշխանության ղեկին մնալ կեղծված ընտրությունների միջոցով:

Ավելի վաղ Եվրախորհրդարանի ղեկավար Ռոբերտա Մեցոլան խոստացել է չճանաչել 2024 թվականի Ռուսաստանի ընտրությունների արդյունքները՝ Նավալնիի մահվան պատճառով։