Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Եվրախորհրդարանի զեկույցը

Լուրեր

10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
10.11.2026 | 20:16
Աբու Դաբիում բանակցություններն արդյունավետ էին․ Ռուբիո
10.11.2026 | 20:00
Փաշինյան-Պուտին հանդիպում է պատրաստվում․ ռուսամետների կալանքով ջախջախվում են ՌԴ-ի ակտիվները ՀՀ-ում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:44
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանում
10.11.2026 | 19:30
Նախկին փոխնախարարը՝ Թուխմանուկի ոսկու հանքի բաժնետեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:15
Ինչպե՞ս ընտրել բնակարան և ինչի՞ն ուշադրություն դարձնել․ TOON EXPO-ն՝ նոր առաջարկներով ու զեղչերով․ զրույց Դիանա Հարոյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:11
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացման քայլերը
Բոլորը

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն մեկնաբանել է Եվրախորհրդարանի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի կողմից պատրաստված «Միասնական արտաքին և անվտանգության քաղաքականության իրականացման տարեկան» զեկույցը՝ խստորեն դատապարտելով այն, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Մենք խստորեն դատապարտում և մերժում ենք «Միասնական արտաքին և անվտանգության քաղաքականության իրականացման տարեկան զեկույցը», որը պարունակում է դրույթներ՝ ուղղված մեր երկրի դեմ։ Այդ դրույթները, որոնք հանդիսանում են Ադրբեջանի դեմ զրպարտչական արշավի մաս, որտեղ բոլոր փաստերը խեղաթյուրված են, զրպարտիչ և բացարձակապես անհիմն, լուրջ հարցեր են առաջացնում Եվրամիության ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության ապագայի վերաբերյալ։ Ցավոք, այս զեկույցը, որն արտացոլում է արտաքին և անվտանգության քաղաքականության մակերեսային մոտեցումը, ցույց է տալիս նաև, որ Եվրախորհրդարանի անդամները պոպուլիստական ​​քաղաքականության պատանդ են և հեռու են մեր տարածաշրջանի նկատմամբ ճիշտ ռազմավարական մոտեցման մշակումից»,- ասել է Հաջիզադեն։

Նա նշել է, որ Եվրախորհրդարանն իր զեկույցով, իբր, անհարգալից վերաբերմունք է ցուցաբերում Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ, որը դրևորվում է Արցախի դեմ իրականացրած էթնիկ զտման դատապարտմամբ և «անջատաղոկանության խրախուսմամբ»։

Հավելենք, որ փետրվարի 28-ին Եվրախորհրդարանը երկու զեկույց է ընդունել արտաքին քաղաքականության ու ԵՄ անվտանգության և պաշտպանական քաղաքականության վերաբերյալ։

Մասնավորապես, Եվրախորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում անհապաղ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ և կասեցնել ռազմավարական էներգետիկ գործընկերության մասին փոխըմբռնման հուշագիրը, պատրաստ լինել թիրախավորված և անհատական ​​պատժամիջոցներ սահմանելու Ադրբեջանի քաղաքական և ռազմական ղեկավարության դեմ, կասեցնել նավթի և գազի ներմուծումը Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի դեպքում, ամրապնդել Հայաստանում ԵՄ առաքելության մանդատը, ավելացնել դրա չափը, երկարացնել դրա ժամկետը և դիտորդներ տեղակայել Թուրքիայի հետ սահմանին, կասեցնել Ադրբեջանի հետ նոր գործընկերության համաձայնագրի շուրջ բանակցությունները։