«Նովայա գազետա»-ի գլխավոր խմբագիրը ձերբակալվել է Մոսկվայում

Լուրեր

07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
Բոլորը

«Նովայա գազետա»-ի գլխավոր խմբագիր Սերգեյ Սոկոլովը ոստիկանության բաժին է տարվել՝ ՌԴ բանակը «վարկաբեկելու» հոդվածով վարչական արձանագրություն կազմելու համար, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Գործը վերաբերում է «Նովայա գազետա»-ի հրապարակումներից մեկին, ասվում է հաղորդագրության մեջ, սակայն չի նշվում, թե որ հրապարակման մասին է խոսքը։

Վարչական գործի քննությունը տեղի կունենա Մոսկվայի Պերովսկի դատարանում, պարզաբանել են Սոկոլովի գործընկերները։

Սոկոլովը «Նովայա գազետայի» գլխավոր խմբագրի պաշտոնում փոխարինել է Դմիտրի Մուրատովին («օտարերկրյա գործակալների» ռեգիստրում ներառված)՝ խմբագրությունում երկար ժամանակ տեղի ունեցող վերջին ռոտացիայի արդյունքում։ Նոբելյան մրցանակակիր Մուրատովը շարունակում է մնալ պարբերականում։

Սերգեյ Սոկոլովը «Նովայա գազետա»-ում աշխատում է 90-ականներից, դրա հիմնադիրներից է։ Պատերազմի բռնկումից հետո խմբագրակազմը բաժանվեց երկու մասի․ լրագրողների մի մասը մնաց աշխատելու Ռուսաստանում, մյուսները մեկնեցին արտերկիր և հիմնեցին «Նովայա գազետա Եվրոպա»-ն, որը ռուսական իշխանությունները հայտարարեցին անցանկալի կազմակերպություն։

Ռուսական խմբագրությունը ստիպված է աշխատել՝ հաշվի առնելով ռազմական գրաքննության պահանջները։