Բաքուն, Հայաստանից զատ, բացահայտ սպառնում է նաև ՀՀ-ում տեղակայված ԵՄ դիտորդներին

Լուրեր

07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
Բոլորը

Բաքուն շարունակում է սպառնալ ՀՀ-ում տեղակայված ԵՄ քաղաքական դիտորդներին։ Մասնավորապես, Բաքվի քարոզչական Caliber պարբերականը հրապարակում է արել՝ նշելով, որ ադրբեջանական կողմն արձանագրել է Հայաստանում Եվրամիության առաքելության խմբի (EUMA) ժամանումը հայ-ադրբեջանական սահման՝ իրենց դրոշով, զինանշանով և հինգ մեքենաներով։

Ավտոշարասյունը ժամանել է Երասխի մետալուրգիական գործարանի տարածք, որտեղ դադարել են շինաշխատանքները Բաքվի ռազմական սադրանքների պատճառով։

«Քաղաքացիական հագուստով մոտ 20 հոգի լուսանկարել և տեսանկարահանել են տարածքն ու հսկել այն: Նշենք, որ EUMA-ի թիմի այս այցը տարածաշրջան նախապես ծրագրված չէր՝ այն չի համապատասխանում ադրբեջանական կողմին ներկայացված մոնիթորինգի ժամանակացույցի օրվան, ժամին, երթուղուն և կոորդինատներին։ Հետո եվրոպացի հետախույզները գնացել են Լաչինի շրջան, որտեղ մեր կորած զինծառայողը գերեվարվել է հայերի կողմից»,- գրում է ադրբեջանական լրատվամիջոցը։

Նշվում է, որ իրենց տեղեկություններով՝ եվրոպացի դիտորդները փորձելու են վերականգնել մետալուրգիական գործարանի կառուցումը։

«Մեկ անգամ ևս զգուշացնում ենք՝ եթե այդ վնասակար օբյեկտը կառուցվի Ադրբեջանի սահմանին, կոչնչացվի այն ամենի հետ  միասին, ինչ կլինի դրա շրջագծում՝ հայ զինվորականների և եվրոպացի նեոխաչակիրների հետ»,- սպառնում է Բաքուն։

Հավելենք, որ Ադրբեջանը պարբերաբար է սպառնում է ՀՀ-ում տեղակայված ԵՄ դիտորդներին։ Ավելի վաղ էլ ԵՄ-ում Ադրբեջանի դեսպան Վագիֆ Սադիկովն էր սպառնացել դիտորդներին ու Հայաստան այցելած և Հակարիի կամրջի մոտ՝ Լաչինի միջանցքի հարևանությամբ պարեկություն իրականացրած Եվրախորհրդարանի պատգամավորներին։

Անդրադառնալով Հակարիի կամրջի մոտակայք եվրապատգամավորների այցերին՝ նա X-ի էջում գրել էր․ «Նրանք գիտեն, թե ինչ են անում իրենց պաշտպանելու համար։ Ադրբեջանում արտադրված «Իստիգլալ ԻՍՏ-14.5» դիպուկահար հրացանն ունի մոտ 3000 մետր կրակի արդյունավետ հեռահարություն։ Հեռո՛ւ մնացեք Ադրբեջանի պետական սահմանից»։

Էմմա Չոբանյան