Բաքվում Իսրայելի դեսպանատանն անվտանգության վարժանքներ են անցկացվել

Լուրեր

07.10.2026 | 12:56
Կոստանյանը ներկայացրել է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ ստեղծվող տնտեսական հնարավորությունները
07.10.2026 | 12:47
Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից հօգուտ պետության բռնագանձել 3 անշարժ գույք, մեքենա և շուրջ 450 մլն դրամ
07.10.2026 | 12:36
ՌԴ-ն հրթիռներով ու ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ զոհեր և վիրավորներ կան
07.10.2026 | 12:28
Իսպանացի մրցավարը որակազրկվել է պատանեկան ԵԱ-ում հայ բռնցքամարտիկների մենամարտերում սխալ որոշումների համար
07.10.2026 | 12:19
Բաքվից հայտարարում են, թե ՀՀ-ի կողմից այս տարի ներկայացված 50 անհետ կորած հայազգիների ԴՆԹ պրոֆիլների ու մնացորդների միջև համապատասխանություն չի հայտնաբերվել
07.10.2026 | 12:10
Փաշինյանը՝ ադրբեջանցի զինվորին Բաքվին հանձնելու մասին // ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը տագնապ է տարածել․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 12:05
Արթուր Դանիելյանը ձերբակալվել է՝ դատարանի կալանքի ներկայացվելու համար
07.10.2026 | 12:01
Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ հեռախոսազրույց կունենա Ռուսաստանում ժանտախտի իրավիճակի հետ կապված
07.10.2026 | 11:56
Գագիկ Ծառուկյանի 29 անշարժ, 488 շարժական գույքերի և 33 տրանսպորտային միջոցների նկատմամբ արգելանք է դրվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.10.2026 | 11:42
Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը․ Ալիև
07.10.2026 | 11:33
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևը
07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բաքվում Իսրայելի դեսպանատանը Ադրբեջանի ՆԳՆ-ի և այլ իրավապահ մարմինների հետ համատեղ վարժանքներ են անցկացվել։ Այս մասին X-ի իր էջում հայտնել է Իսրայելի դեսպանատունը։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ անվտանգության վարժանքները երկու երկրների միջև շարունակական համագործակցության մաս են, որոնք ուղղված են անվտանգության ոլորտում համագործակցության ամրապնդմանը և ընդլայնմանը:

«Մենք երախտախարտ ենք Ադրբեջանի իրավապահ և անվտանգության մարմիններին՝ դեսպանատան և դիվանագիտական ​​անձնակազմի անվտանգությունն ապահովելու համար։ Այս համատեղ վարժանքները շատ հաջող էին և կարևոր հավելում են դարձել մեր երկրների՝ անվտանգության ոլորտում ամուր համագործակցության համար։ Ադրբեջանի հավատարմությունը բոլոր դիվանագիտական ​​ներկայացուցչությունների, այդ թվում՝ Իսրայելի դեսպանատան անվտանգությանը, ակնհայտ է և անսասան։ Մենք ակնկալում ենք շարունակել ամրապնդել մեր երկկողմ համագործակցությունը»,- նշել է Ադրբեջանում Իսրայելի դեսպան Ջորջ Դիկը։

Առաջինը անգամ չէ, որ Բաքվում Իսրայելի դեսպանատանը իսրայելական ու ադրբեջանական կողմերը համատեղ անվտանգային վարժանքներ են անցկացնում։

Միաժամանակ, նախորդ տարի ադրբեջանական լրատվամիջոցները մի քանի անգամ հայտնել էին Իսրայելի դեսպանատան վրա հարձակումները կանխելու մասին։

Էմմա Չոբանյան