Ոնց որ անձնական վիրավորանք լինի, այսինքն էս հոդվածի պատճառով պիտի թողնեմ փախնե՞մ. Լևոն Քոչարյան

Լուրեր

07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
Բոլորը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր ընթանում էր Լևոն Քոչարյանի և Սերգեյ Ասատուրովի գործի քննությունը։ Նախնական դատալսումների ընթացքում պաշտպանները միջնորդեցին Ասատուրովի և Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց բացակայելու արգելքը վերացնել՝ պնդելով, որ այն խոչընդոտներ է ստեղծում Լևոն Քոչարյանի պատգամավորական գործունեության համար, իսկ Սերգեյ Ասատուրովն էլ միջազգային կարգի մրցավար է, մրցույթների է մասնակցում, և այս խափանման միջոցն արգելք է հանդիսանում երկիրը լքելու համար:

Սերգեյ Ասատուրովը նշեց, որ մինչև այս գործը ինքն ավելի ծանր հանցանք կատարելու մեջ է մեղադրվել, ապա` արդարացվել, և այդ ընթացքում նրա նկատմամբ որևէ խափանման միջոց ընտրված չի եղել, ինքն էլ բազմիցս հատել է Հայաստանի սահմանն ու վերադարձել: Ասատուրովի պաշտպանը միջնորդեց «բացակայելու արգելք» խափանման միջոցը չվերացնելու դեպքում գոնե նրա նկատմամբ գրավ կիրառել, այլ ոչ թե բացակայելու արգելք:

Պաշտպանական կողմը նշեց, որ մեղադրյալի նկատմամբ բացակայելու արգելքը կիրառվում է` թաքնվելու ռիսկի առկայության դեպքում, և այս գործի շրջանակներում` Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննության ժամանակ դատարաններն արձանագրել են, որ թաքնվելու ռիսկ առկա չէ:

Անդրադառնալով «բացակայելու արգելք» խափանման միջոցով իր հնարավոր փախուստը զսպելու հանգամանքին` Լևոն Քոչարյանը նշեց, որ ինքը չի պատրաստվում այս գործի պատճառով լքել Հայաստանը:

«Ոնց որ անձնական վիրավորանք լինի: Այսինքն` էս հոդվածի պատճառով պիտի թողնեմ, փախնե՞մ այս երկրից: Ես դեռ շատ անելիք ունեմ, և այս շինծու մեղադրանքի պատճառով չեմ պատրաստում գնալ»,- ասաց Լևոն Քոչարյանը:

Մեղադրողներն առարկեցին մեղադրյալների նկատմամբ ընտրված խափանման միջոց բացակայելու արգելքը վերացնելու դեմ:

Դատարանը որոշեց մեղադրյալների նկատմամբ ընտրված խափանման միջոց բացակայելու արգելք խափանման միջոցը թողնել անփոփոխ:

Այսօրվա դատական նիստի ընթացքում մեղադրող Հայկ Հարությունյանը նաև դժգոհություն էր հայտնել, որ դատական նիստը քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով չի ընթանում:

Սրան ի պատասխան Լևոն Քոչարյանը, դիմելով դատարանին, նշեց, որ չի կարծում, թե որևէ դատավոր ուրախ կլիներ, եթե այս գործը նրան մակագրվեր, հասկանում է նաև, որ ցանկացած դատական գործընթացում դատավորը ևս ցանկանում է, որ կողմերն իրավական դաշտում մնան, բայց այս գործով դժվար է իրավական դաշտում մնալը, որովհետև ինքը մեղադրյալի աթոռին է հայտնվել «քաղաքական գործընթացների հետևանքով»:

«Եթե այս ամենն իրավական դաշտում լիներ, ես ոչ թե այստեղ (ցույց է տալիս մեղադրյալի տեղը. հեղ) այլ այնտեղ ( ցույց է տալիս տուժող ոստիկանների տեղը.հեղ) կլինեի ու հակառակը»,- ասաց Քոչարյանը` նկատի ունենալով որ տուժողի կարգավիճակ ունեցող ոստիկանները պետք է մեղադրյալ, իսկ ինքը` տուժող լիներ:

Ապա դիմելով մեղադրողներին` Քոչարյանը նշեց.

«Բողոքում եք, այս գործը չբերեիք դատարան, էս գործի վերջը էս ա»,- ասաց Լևոն Քոչարյանն ու հիշեցրեց, որ իր ընտանիքի անդամների նկատմամբ արդեն 5 տարի է, հետապնդում է իրականացվում:

«Սովոր ենք, մեր ընտանիքն արդեն 5 տարի է` անցնում է այս ամենի միջով: Հստակ քաղաքական հետապնդում է: Հետաքրքիր է, որ նիստը նշանակվել է այն օրը և ժամին, որ օրը և ժամին հորս գործով նիստերն էին նշանակվում տարիներ շարունակ»,- ասաց Քոչարյանը` նկատի ունենալով, որ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստերը նշանակվում էին յուրաքանչյուր երեքշաբթի ժամը 13:00-ին, և իր նիստն այսօր ևս երեքշաբթի օրը ժամը 13:00-ին է նշանակվել, բայց միևնույն ժամանակ չբացառելով, որ դա զուգադիպություն է:

Սերգեյ Ասատուրովն էլ հարց բարձրացրեց. ինչո՞ւ են իրեն նախաքննության ավարտին միայն մեղադրանք առաջադրել:

«Ինչո՞ւ ինձ բերման չեն ենթարկել, ինձ թողել են գետնին, գնացել, կես տարի անց եկել են, ասում են` Լևոն Քոչարյանի հետ թևանցուկ բռնվածքը քրեորեն պատժելի արա՞րք է»,- ասաց Սերգեյ Ասատուրովը` ամենայն հավանականությամբ իր մեղադրանքից մեջբերում կատարելով:

Արաքս Մամուլյան