Զաքիր Հասանովը Թուրքիայի պաշտպանության փոխնախարարին զեկուցել է Հայաստանի հետ սահմանին իրավիճակի մասին

Լուրեր

12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
12.09.2026 | 12:53
Հայաստանի 4 մարզում և Երևանում Անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումներ կանցկացվեն
12.09.2026 | 12:28
Օդեսայում ռուսական հարձակման հետևանքով բազմահարկ շենք է վնասվել․ տուժել է 23 մարդ
Բոլորը

Ադրբեջանի ՊՆ ղեկավար Զաքիր Հասանովը հանդիպել է այցով Բաքվում գտնվող Թուրքիայի պաշտպանության փոխնախարար Շուայ Ալպայի գլխավորած պատվիրակությանը։ Ադրբեջանական կողմի հաղորդմամբ՝ կողմերը քննարկել են ռազմական համագործակցության հեռանկարները և անվտանգության հարցեր։

«Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային ռազմական համագործակցության հեռանկարները, անվտանգության հարցեր, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներ»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Նշվում է նաև, որ Հասանովը զրուցակցին տեղեկացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող օպերատիվ իրավիճակի և ադրբեջանական բանակում իրականացվող բարեփոխումների մասին։

Իր հերթին, Ալպայը գոհունակություն է հայտնել թուրք-ադրբեջանական ռազմական համագործակցության հաջող զարգացման ներկա վիճակի կապակցությամբ։

Թուրքիայի պաշտպանության փոխնախարարը հանդիպել է նաև Ադրբեջանի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Քերիմ Վելիևի և պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-գնդապետ Բահտիյար Էրսայի հետ։ Վերջինս թուրքական բանակի գեներալ է, միաժամանակ, Ադրբեջանում Թուրքիայի զինված ուժերի հատուկ նշանակության ջոկատի հրամանատարը։