Վանդալ-ծառահատողները հայտնաբերվել են. ոստիկանություն

Լուրեր

05.09.2026 | 22:55
«Ինտերը» 0:2-ից հետո կամային հաղթանակ է տարել «Նապոլիի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.09.2026 | 19:58
Քննարկվել են Հայաստանի և Իրաքյան Քուրդիստանի միջև տնտեսական կապերի զարգացման հնարավորությունները
05.09.2026 | 19:33
Կաթողիկոսի ու 6 եպիսկոպոսների գործով դատախազ Խաչատուր Գալստյանն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից
05.09.2026 | 18:31
«Հեծանվային մեծ սպորտը գալիս է Հայաստան». ներկայացվել է «Tour of Armenia»-ի խորհրդանիշը
05.09.2026 | 17:59
ԱՄՆ-ում շուրջ 50 աշխատակից ստի դետեկտորով ստուգվել է գաղտնի տեղեկությունների արտահոսքի պատճառով
05.09.2026 | 17:31
1,4 միլիոն ֆայլ․ հաքերները հրապարակել են Բեռլինի Սենատից գողացված տվյալները
05.09.2026 | 16:58
Վանաձորում, Ալավերդիում և Հրազդանում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
05.09.2026 | 16:35
Ընթերցանությունը կենսակերպ պետք է դառնա․ Ժաննա Անդրեասյան
05.09.2026 | 15:55
ԱՆ-ն առաջարկում է լուծարել հարկային հաշվետվություն չներկայացրած ընկերությունները
05.09.2026 | 15:22
Հայաստանը պատրաստվում է վավերացնել մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ ԵԽ կոնվենցիան
05.09.2026 | 14:42
Օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի
05.09.2026 | 14:20
Հեղափոխության համար չեմ զղջում. Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 13:49
Էլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած
05.09.2026 | 13:31
Վթարային ջրանջատում Երևանի վարչական շրջաններում
05.09.2026 | 13:11
Փաշինյանը հեռացավ Սիմոնյանի ուղեկցությամբ. հարցերի չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Հայաստանի ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որում նշված է. «Օգոստոսի 13-ի գիշերը «Դիլիջան ազգային պարկի» «Հաղարծին տեղամաս» մասնաճյուղի 9-րդ և 11-րդ պահաբաժնի տարածքում, Պարզ լիճ տանող ճանապարհի եզրին անհայտ անձանց կողմից հատվել էր տարբեր տեսակի և տրամագծի թաց, կանգուն 21 ծառ: Նույն օրը հարուցվել էր քրեական գործ, քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ Ծառերի, թփերի և բուսածածկի ապօրինի հատումը՝ խոշոր վնաս պատճառելով: Իսկ պետությանը պատճառված նյութական վնասը կազմել էր երկու միլիոն 567 հազար դրամ: Բայց այստեղ հարցը միայն նյութական վնասը չէ: Վանդալիզմ հիշեցնող այս գործողությունը հաջորդեց Տավուշի մարզ վարչապետի այցին, որի ընթացքում հատուկ ուշադրություն դարձվեց բնապահպանական խնդիրներին, հատկապես ապօրինի ծառահատումները բացառելուն: Եվ այս վայրագությունը չէր կարող ընկալվել այլ կերպ, քան որպես մարտահրավեր իրավապահներին և ժողովրդին:

Մարտահրավերն ընդունվեց, և արձագանքը եղավ արագ ու խիստ. ազգային անվտանգության ծառայության և ոստիկանության աշխատակիցները, համագործակցելով իրավապահ մյուս կառույցների հետ, ձեռնարկված լայնածավալ միջոցառումների արդյունքում պարզեցին, որ ըստ նախնական տվյալների՝ հանցագործությունը կատարելուն դրդել է Հաղարծինի բնակիչ, 33-ամյա Շահեն Մանուչարյանը: Իսկ ապօրինի ծառահատումը կատարել են Հաղարծինի բնակիչներ, 32-ամյա Գևորգ Բաբինյանը, որն, ի դեպ, ի պաշտոնե կոչված էր պահպանելու անտառը՝ «Հաղարծին տեղամաս» մասնաճյուղի 14-րդ պահաբաժնի անտառապահն է, 21-ամյա Դավիթ Հովհաննիսյանն ու 26-ամյա Վալերիկ Թամամյանը:

 

Շահեն Մանուչարյանն ու Գևորգ Բաբինյանը ձերբակալված են, մյուս երկուսը ստորագրությամբ բաց են թողնվել: Վերջիններս, ի դեպ, հայտարարել են, որ արարքը իրենց բողոքն արտահայտելու ձև էր: Անտառը ոչ միայն բոլորինս է, անտառն ապագայինն է, և մեր, մեր երեխաների, մեր Հայաստանի ապագայի դեմ ոտնձգողներն անպատիժ չեն մնալու: Կատարվում է նախաքննություն, հայտնում են ՀՀ ոստիկանությունից: