Ռուսաստանը ԵՄ-ից միլիոնավոր եվրոյի պատժամիջոցների տակ գտնվող ապրանքներ է ստանում, այդ թվում՝ ՀՀ-ի միջոցով․ Bloomberg

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

2023 թվականի ընդամենը ինն ամիսների ընթացքում Եվրամիությունից Ռուսաստանի ստացած պատժամիջոցների տակ գտնվող ապրանքների և տեխնոլոգիաների արժեքը, որոնք կարող էին օգտագործվել ռազմական նպատակներով, կազմել է 450 միլիոն եվրո։ Ընդ որում, ապրանքների գրեթե մեկ քառորդը եկել է անմիջապես եվրոպական երկրներից։ Այս մասին գրում է Bloomberg-ը՝ հիմնվելով առևտրային հոսքերի վերաբերյալ տվյալների վերլուծության վրա։

Հոդվածում չի նշվում, թե կոնկրետ որ պատժամիջոցների տակ գտնվող ապրանքների մասին է խոսքը, որոնք գործակալությունն անվանում է «բարձր առաջնահերթության»։ Ըստ աղբյուրի՝ ուկրաինական պատերազմի սկսվելուց հետո ԵՄ-ի և Ռուսաստանի միջև այս ապրանքների առևտրի ծավալը նվազել է։

Միաժամանակ, սակայն, կտրուկ աճել է նույն ապրանքների արտահանումը եվրոպական երկրներից երրորդ երկրներ, այնտեղից էլ՝ Ռուսաստան։ Պատժամիջոցները շրջանցող մատակարարումների մեջ ներգրավված երկրների թվում Bloomberg-ը նշում է Թուրքիան, ԱՄԷ-ն, Սերբիան և Չինաստանը, ինչպես նաև Ուզբեկստանը, Ղազախստանը, Ղրղզստանը և Հայաստանը։

Գործակալությունը պարզել է նաև, որ պատժամիջոցների տակ գտնվող որոշ ապրանքներ արտադրվում են եվրոպական արտադրողների արտասահմանյան դուստր ձեռնարկությունների կողմից և երրորդ երկրների միջոցով արտահանվում են նաև Ռուսաստան։

Եվրահանձնաժողովի ներկայացուցիչները չեն պատասխանել թեմայի շուրջ Bloomberg-ի հարցերին։