Կողմերը պատրաստակամ են շարունակելու համագործակցությունը. ՆԳ նախարարն ընդունել է ԳԴՀ պատվիրակությանը

Լուրեր

07.11.2026 | 14:19
Կաթնամթերքում հայտնաբերված մանրէների ոչ բոլոր տեսակներն են վտանգավոր․ ՍԱՏՄ-ն՝ Փաշինյանի հանձնարարությունից հետո
07.11.2026 | 14:06
5000 դոլարի դիմաց սպանություն էին նախապատրաստում․ Արմավիրում երեք տղամարդ է ձերբակալվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.11.2026 | 13:59
Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:33
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետը մասնակցել է MaskOFF պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:08
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին 1480 հա հող է տրամադրվել ձևական մրցույթներով․ Դատախազությունը դիմել է դատարան
07.11.2026 | 12:54
Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
Բոլորը

Փետրվարի 26-ին ՆԳ նախարար Վահե Ղազարյանն ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Էլիզաբեթ Վինկելմայեր-Բեքերի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՆԳՆ-ից։

«Ողջունելով հյուրերին՝ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը բարձր է գնահատել երկկողմ համագործակցությունը:
ՆԳ նախարարն անդրադարձել է Ռեադմիսիոն հայցերի կառավարման էլեկտրոնային համակարգին՝ նշելով, որ համակարգի միջոցով հետընդունման հայցեր ներկայումս ստացվում են ԵՄ 15 երկրներից, այդ թվում՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության 16 երկրամասերի՝ միգրացիոն հարցերով զբաղվող մարմիններից։

Վահե Ղազարյանը ներկայացրել է 120 ապաստան հայցողների համար Հայաստանում նոր կենտրոնի կառուցման ընթացիկ աշխատանքները, նաև այդ ուղղությամբ աջակցության համար շնորհակալություն է հայտնել Գերմանիայի Դաշնային Հանրապետությանը։
Նախարարը շնորհակալություն է հայտնել նաև միջազգային գործընկերներին, մասնավորապես՝ Եվրոպական Միությանը՝ ինչպես Ներքին գործերի նախարարության ստեղծմանը նախորդող, այնպես էլ կայացման ու զարգացման հաջորդող ժամանակահատվածներում ցուցաբերած աջակցության համար:

Վահե Ղազարյանը կարևորել է Բրյուսելում կայացած ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի 5-րդ նիստի արդյունքները՝ մասնավորապես ընդգծելով ԵՄ հետ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության հետ կապված պայմանավորվածությունները։
Պատվիրակության ղեկավար Էլիզաբեթ Վինկելմայեր-Բեքերը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և ներկայացրել այցի նպատակը։

Նա բարձր է գնահատել Հայաստանում ժողովրդավարության խթանման ուղղությամբ իրականացվող միջոցառումները և նշել, որ տպավորված է ներքին անվտանգության ոլորտի արագ և արդյունավետ բարեփոխումներով։

Քննարկվել են նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավական կարգավիճակի, ինտեգրման, հետընդունման և վիզաների ազատականացման գործընթացի ուղղությամբ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության կատարած աշխատանքները։

Անդրադարձ է կատարվել ՆԳ նախարարությունում, մասնավորապես՝ Ոստիկանության և Միգրացիայի և քաղաքացիության ծառայություններում ընթացող բարեփոխումներին։
Ներկայացվել են նաև իրավապահ համակարգում կանանց ներգրավվածության խթանման և կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ իրականացվող միջոցառումները։
Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակելու ակտիվ համագործակցությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։