Պուտինը վերականգնել է Մոսկվայի և Լենինգրադի ռազմական շրջաններն ու ցրել արևմտյան ռազմական շրջանը

Լուրեր

07.11.2026 | 14:19
Կաթնամթերքում հայտնաբերված մանրէների ոչ բոլոր տեսակներն են վտանգավոր․ ՍԱՏՄ-ն՝ Փաշինյանի հանձնարարությունից հետո
07.11.2026 | 14:06
5000 դոլարի դիմաց սպանություն էին նախապատրաստում․ Արմավիրում երեք տղամարդ է ձերբակալվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.11.2026 | 13:59
Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:33
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետը մասնակցել է MaskOFF պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:08
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին 1480 հա հող է տրամադրվել ձևական մրցույթներով․ Դատախազությունը դիմել է դատարան
07.11.2026 | 12:54
Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
Բոլորը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վերականգնել է Մոսկվայի և Լենինգրադի ռազմական շրջաններն ու լուծարել Արևմտյան ռազմական շրջանը։

«2008-2010 թվականներին Սերդյուկովի ռազմական բարեփոխումների ժամանակ ստեղծված Արևմտյան ռազմական շրջանը լուծարվել է, դրա տեղում կրկին հայտնվել են Մոսկվայի ու Լենինգրադի ռազմական շրջանները»,- գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Երկու նոր ռազմական օկրուգ, մի քանի նոր դիվիզիաներ ու այլ խոշոր ռազմական միավորումներ ստեղծելու առաջարկն արվել է 2022 թվականին ՌԴ ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուի կողմից։

ՌԴ նախագահի հրամանից հետևում է, որ Հյուսիսային նավատորմը զրկվել է միջտեսակային ռազմավարական տարածքային միավորման կարգավիճակից։ Դրա պատասխանատվության գոտու մաս կազմող շրջանները փոխանցվել են նորաստեղծ Լենինգրադի ռազմական օկրուգին։

Բացի այդ, Պուտինի հրամանագրով Ուկրաինայի օկուպացված շրջանները՝ Լուգանսկի ու Դոնեցկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետությունները, Զապորոժիեի և Խերսոնի շրջանները ներառվել են Հարավային ռազմական օկրուգի մեջ: Բռնակցված Ղրիմը ևս այս ռազմական շրջանում է։