Ծրագրավորման փոխարեն՝ գյուղատնտեսություն․ արհեստական բանականության ալգորիթմները կփոխարինեն ծրագրավորման լեզուներին

Լուրեր

27.11.2026 | 15:30
Բեգլարյանը Սիմոնյանին կոչ է անում հայ գերիներին հասցեագրված նամակներն իր հետ Ադրբեջան տանել
27.11.2026 | 15:22
Բայրամովը հայտարարել է, որ Ադրբեջանն ընդլայնում է Հայաստան մատակարարվող ապրանքների ցանկը
27.11.2026 | 15:19
ԱԺ-ում ընդդիմության նախաձեռնած քննարկումը տապալվեց // Լարսը բացվել է երթևեկության համար․ ԼՈՒՐԵՐ
27.11.2026 | 15:15
Անդորրայի ակումբն առաջին հաղթանակն է տարել եվրագավաթներում
27.11.2026 | 15:07
Սերժ Սարգսյանը վճարունակ չէ կիրառված արգելանքի պատճառով
27.11.2026 | 14:58
20 000 կարմրախայտի մանրաձուկ է Գետիկ բաց թողնվել. ՇՄ նախարար
27.11.2026 | 14:49
Կասեցվել է «Էջմիածին կաթ» ընկերության արտադրատեսակների արտադրությունը
27.11.2026 | 14:40
Արթուր Վանեցյանի հորեղբորորդին՝ ապօրինի գույքի բռնագանձման գործով պատասխանող
27.11.2026 | 14:38
Հարություն Հարությունյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
27.11.2026 | 14:31
Արտավազդ Քարամյան․ «Գևորգ Ղազարյանի հետ հանդիպումն ինձ հավատ ներշնչեց»
27.11.2026 | 14:21
ԱՄՆ-ն Գրենլանդիայում ռազմական բազան ընդլայնում է․ 500 միլիոն դոլարի ծրագիր է դիտարկվում
27.11.2026 | 14:14
Մեսրոպ Մանուկյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
27.11.2026 | 14:07
Ջերմաստիճանը կնվազի, որոշ շրջանում ձյուն կգա
27.11.2026 | 13:59
Հաստատվել է բուհերի 2027-2028 ուստարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը
27.11.2026 | 13:50
«Դա նույնն է, թե ինչ-որ մեկն այդպես խոսեր Հիտլերի մասին». Զելենսկին մեկնաբանել է Թրամփի՝ Պուտինին «ընկեր» անվանելու հայտարարությունը
Բոլորը

Վերջերս Դուբայում կայացած Համաշխարհային կառավարության գագաթնաժողովում NVIDIA-ի գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգը հանդես է եկել անսովոր գաղափարով։ Ըստ նրա՝ երիտասարդներին ծրագրավորմանը նվիրվելու խորհուրդ տալու ավանդույթը հնացել է։

Նրա խոսքով՝ արհեստական բանականության դարաշրջանում ծրագրավորումն այլևս էական հմտություն չէ։ Քանի որ ծրագրավորման առաջադրանքներն ավելի ու ավելի շատ են կատարվում արհեստական բանականության կողմից, մարդիկ կարող են կենտրոնանալ փորձագիտական այլ ոլորտների վրա, ինչպիսիք են կենսաբանությունը, կրթությունը, արտադրությունը կամ գյուղատնտեսությունը:

NVIDIA-ի գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգը պնդում է, որ մենք պետք է վերանայենք այն պարադիգմը, ըստ որի՝ ծրագրավորումը երիտասարդների համար ամենակարևոր հմտությունն է: Նա կարծում է, որ մոտ ապագայում արհեստական բանականության ալգորիթմները կարող են փոխարինել ծրագրավորման լեզուներին և ավելի հասանելի դարձնել ծրագրավորողի աշխատանքը։

Ըստ Հուանգի՝ արհեստական բանականությունը փոխում է աշխարհը՝ մեզանից յուրաքանչյուրին դարձնելով պոտենցիալ ծրագրավորող։ Նա ընդգծել է, որ ծրագրավորման լեզվի տիրապետումն այլևս նախապայման չէ հաշվողական տեխնոլոգիաների ոլորտում ներդրման համար։