ԱՄՆ-ը դատապարտել է «Լուկաշենկոյի ռեժիմի խորհրդարանական և ՏԻՄ կեղծ ընտրությունները»

Լուրեր

07.11.2026 | 14:19
Կաթնամթերքում հայտնաբերված մանրէների ոչ բոլոր տեսակներն են վտանգավոր․ ՍԱՏՄ-ն՝ Փաշինյանի հանձնարարությունից հետո
07.11.2026 | 14:06
5000 դոլարի դիմաց սպանություն էին նախապատրաստում․ Արմավիրում երեք տղամարդ է ձերբակալվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.11.2026 | 13:59
Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:33
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետը մասնակցել է MaskOFF պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:08
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին 1480 հա հող է տրամադրվել ձևական մրցույթներով․ Դատախազությունը դիմել է դատարան
07.11.2026 | 12:54
Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
Բոլորը

ԱՄՆ-ը դատապարտել է Բելառուսում կիրակի՝ փետրվարի 25-ին անցկացված խորհրդարանական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները։

«Միացյալ Նահանգները դատապարտում է Լուկաշենկոյի ռեժիմի խորհրդարանական և տեղական կեղծ ընտրությունները, որոնք ավարտվեցին Բելառուսում։ Ընտրություններն անցել են վախի մթնոլորտում, որի պայմաններում ոչ մի ընտրական գործընթաց չի կարելի անվանել ժողովրդավարական։ Վարչախումբը շարունակում է անազատության մեջ պահել ավելի քան 1400 քաղբանտարկյալների։ Բոլոր անկախ քաղաքական գործիչները կա՛մ կալանավորվել են, կա՛մ աքսորվել։ Բոլոր անկախ քաղաքական կուսակցությունների գրանցումը մերժվել է։ Արտերկրում գտնվող բելառուսները կարող էին քվեարկել միայն այն դեպքում, եթե վերադառնային Մինսկ, որտեղ նրանք, հավանաբար, կբախվեին հաշվեհարդարի»,-ա սվում է Պետքարտուղարության տարածած հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ «այս չարաշահումները փաստացի սառեցրել են իրական քաղաքական գործունեությունն ու դիսկուրսը Բելառուսի ներսում: Ռեժիմը կանխել է ԵԱՀԿ դիտորդական առաքելության դիտարկումը՝ ավելի սահմանափակելով թափանցիկությունը, որն էական է ազատ ու թափանցիկ ընտրությունների համար։

«ԱՄՆ-ը ճանաչում է Բելառուսի քաղաքացիական հասարակության և ժողովրդավարության շարժման ուժը, ճկունությունը և քաջությունը, որը պահանջում է ձայն ունենալ իր երկրի ապագան որոշելու հարցում: Միացյալ Նահանգները ևս մեկ անգամ կոչ է անում Լուկաշենկոյի ռեժիմին՝ դադարեցնել բռնաճնշումները, ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին և սկսել երկխոսություն քաղաքական հակառակորդների հետ։ Բելառուսի ժողովուրդն ավելի լավին է արժանի»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշենք, որ Բելառուսի խորհրդարանական ընտրություններին մասնակցում էր 4 կուսակցություն՝ «Բելայա ռուս»-ը, որը ստեղծվել է 2023 թվականին և աջակցում է նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին, Կոմունիստական կուսակցությունը, Լուկաշենկոյին աջակցող Աշխատանքի և արդարության հանրապետական կուսակցությունը և Լիբերալ-դեմոկրատական ​​կուսակցությունը, որն իրեն անվանում է «կառուցողական ընդդիմադիր» շարժում։