Արտյոմ Սմբատյանը փետրվարի 27-ից կազատվի ՊԵԿ նախագահի առաջին տեղակալի պաշտոնից
Քաղաքականություն
23.02.2024 | 15:04ՀՀ վարչապետի աշխատակազմից տեղեկացնում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արտյոմ Սմբատյանը ս․թ․ փետրվարի 27-ից կազատվի ՊԵԿ նախագահի առաջին տեղակալի պաշտոնից։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Արտյոմ Սմբատյանին 2024 թվականի փետրվարի 27-ից ազատել պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ։