Արմեն Նազարյանն ազատվել է առողջապահության փոխնախարարի պաշտոնից
Քաղաքականություն
23.02.2024 | 14:47ՀՀ վարչապետի աշխատակազմից տեղեկացնում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, ըստ որի Արմեն Նազարյանն ազատվել է առողջապահության փոխնախարարի պաշտոնից։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին
մասով՝ Արմեն Նազարյանին 2024 թվականի փետրվարի 26-ից ազատել առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ։